Մարտի 10-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի<br /> նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը<br />


Մարտի 10-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի
նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը

  • 09-03-2010 22:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 10-ի երեկոյան Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությունը: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության, նախատեսված են պատվիրակության հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակությանը կընդունի նաեւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մարտի 11-ին Ժ.Սոարեշի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարին:
Նոյյան տապան  -   Քաղաքական