ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի<br /> թագաժառանգի հետ<br />


ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի
թագաժառանգի հետ

  • 09-03-2010 13:28:00   | ԱՄԷ  |  Քաղաքական
ԱԲՈՒ ԴԱԲԻ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին մարտի 8-ին ընդունել է Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահայանին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են հունվարին Հայաստանի փոխվարչապետի` ԱՄԷ կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործմանը վերաբերող հարցեր:
Նոյյան տապան  -   Քաղաքական