ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է հեռավար դասընթացների երկորդ փուլի մեկնարկի մասին


ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է հեռավար դասընթացների երկորդ փուլի մեկնարկի մասին

  • 26-01-2015 14:38:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է հեռավար դասընթացների երկորդ փուլի մեկնարկի և հեռավար դասընթացների գործերի ընդունելության մասին:
 
Դասընթացները մեկնարկում են ս.թ. փետրվարի 5-ին՝ 5-6 շաբաթ տևողությամբ: Հեռավար դասընթացներին գրանցվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը (մինչև ս.թ. հունվարի 29-ը ներառյալ).
 
·        Այցելե՛ք ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հեռավար ուսուցման հարթակ՝ vle.isec.am,
·        Գրանցվե՛ք ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում հետևյալ հղումով՝ http://vle.sci.am/moodle/login/index.php?lang=hy,
·        Այնուհետև հետևյալ դասընթացներից ընտրեք այն դասընթաց(ներ)ը, որոնց ցանկանում եք մասնակցել (կարող եք ընտրել առավելագույնը երկու դասընթաց)՝
Ø     Էթիկետ և միջմշակութային հաղորդակցություն
Ø     Հաշվապահական հաշվառում
Ø     C++ սկսնակների համար
Ø     Լինուքս օպերացիոն համակարգի բազային դասընթաց
Ø     Պրակտիկ մենեջմենթ
·        distance@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք Ձեր անձնագրի պատճեն, դիպլոմի պատճենը, կոնտակտային հեռախոսահամարը, ինչպես նաև այն դասընթաց(ներ)ի անվանումները, որոնց ցանկանում եք մասնակցել:
·        Ընտրվելու դեպքում մինչև ս.թ. փետրվարի 4-ը Ձեր էլեկտրոնային փոստին կստանաք Ծրագրին Ձեր մասնակցությունը հաստատող նամակ՝ հետագա քայլերի ցուցումներով:
 
Կհաստատվի միայն սահմանված ժամկետում և բոլոր քայլերը ճշգրիտ կատարած դիմորդների մասնակցությունը
 
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play