«Մենք երկրում ապահովել ենք խոսքի և կամքի դրսևորման իրական ազատություն».Վրաստանի վարչապետ
03-02-2015 16:04:26 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Փախստականների հարցերով նախարարությունում փետրվարի 2-ին կայացած հատուկ նիստի որոշման համաձայն` «2015թ.-ին տարերային աղետների արդյունքում տուժած շրջաններից շուրջ 100 ընտանիք կտեղափոխվի ավելի բարեկեցիկ եղանակային և բնական պայմաններով շրջաններ»: Հիմնականում խոսքը բարձրալեռ Աջարիայից ընտանիքների մասին է: Հիշեցնենք, որ անցյալ տարիների ընթացքում (90-ականներ և 2000-ականների սկիզբ) ոչ բարեկեցիկ բնակլիմայական պայմաններով (էկոլոգիական միգրանտներ) գյուղերի ընտանիքների մեծամասնությունը տեղափոխվել է ազգային փոքրամասնություններով` հիմնականում հույներով և հայերով խիտ բնակեցված շրջաններ: Դեռևս հայտնի չէ, թե հատկապես որ շրջաններում կտեղափոխվի 100 ընտանիք 2015թ.-ին:
Փետրվարի 2-ին 45 ոչ կառավարական կազմակերպություններ հանդես են եկել բաց դիմումով կառավարությանը «ոչ կառավարական բաժնի վրա իշխանությունների կողմից ճնշումը դադարեցնելու պահանջով»: «Մենք անհանգստություն ենք արտահայտում այն կապակցությամբ, որ վերջին ժամանակներս շատացել են ոչ կառավարական կազմակերպությունների վրա ճնշում իրականացնելու դեպքերը Վրաստանի կառավարության ներկայացուցիչնեի կողմից: Հատկապես հաճախակիացել են ճնշումներն այն կազմակերպությունների վրա, որոնք իրենց գործունեությամբ ծառայում են երկրում ժողովրդավարության մակարդակի ամրապնդմանը և հավասարության ու իրավահավասարության կողմնակիցներ են: Ոչ կառավարական կազմակերպությունների վրա ճնշման իրագործումը ոչ միայն չի ծառայում ժողովրդավարության հաստատմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը, այլև ուժեղացնում են մեր պետության եվրոպական զարգացմանը դեմ դիրքորոշում ունեցող հակառակորդներին: Միտումները, որոնք նկատելի են վերջին ժամանակներս ծայրահեղ վտանգավոր են և վրաց հասարակության խորը անհանգստությունն են արտահայտում: Մենք կոչ ենք անում կառավարության անդամներին և այլ քաղաքական գործիչներին զերծ մնալ ճնշում գործադրելուց ոչ կառավարական կազմակերպությունների վրա և այլևս քայլեր չձեռնարկել` ուղղված ոչ կառավարական բաժնի հանդեպ», -ասված է ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունում:
«Ես չեմ հասկանում, թե ինչից են դժգոհ այդ ոչ կառավարական կազմակերպությունները: Մենք շատ հաճախ նրանցից քննադատություն ենք լսում և միշտ էլ արձագանքում ենք ցանկացած քննադատության: Եզրակացություններ ենք անում: Դա բնական և նորմալ ընթացք է: Մենք երկրում ապահովել ենք խոսքի և կամքի դրսևորման իրական ազատություն և ամեն ինչ կանենք, որ դա միշտ այդպես լինի: Եթե մեզ քննադատում են, մենք ևս իրավունք ունենք մեր կարծիքն արտահայտել», -պատասխանելով ոչ կառավարական կազմակերպությունների բաց հայտարարությանը` հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Փետրվարի 2-ին Վրաստանի Ներքին Գործերի նախարարը մեկնաբանել է իր նախորդի` Ալեքսանդր Ճիկաիձեի հայտարարությունը երկրում իրավիճակի ապակայունացման հնարավորության մասին: «Երբ նախկին նախարարը հայտարարեց, երկրում իրավիճակի ապակայունացման մասին, նա հիմնվում էր այն տվյալների վրա, որը տրամադրում էր նախարարությունը: Այսօր մենք ևս ունենք նման տեղեկատվություն, մինչդեռ մենք թույլ չենք տա, որ ինչ-որ ուժեր ապակայունացնեն մեր երկիրը: Մենք ապակայունացում թույլ չենք տա: Մեր երկրի զարգացման համար անհրաժեշտ է պահպանել կայունություն: Դա անհրաժեշտ է, որ երկրում շարունակվեն մտնել ներդրումներ: Ապակայունացման դեպքում մենք կկորցննեք այն ձեռքբերումները, որոնց հասել ենք այդքան դժվարությամբ` կկորցնենք եվրոպական ընթացքը», -փետրվարի 2-ին հայտարարել է Վրաստանի Ներքին Գործերի նախարարը:
Վրաստանի վարչապետի` փետրվարի 2-ին արված հայտարարության համաձայն` «2014թ. Վրաստանում տնտեսական աճը կազմել է 5%»: «Դա մեծ ձեռքբերում է հատկապես այն բանի հաշվառմամբ, որ այլ երկրներում` եվրոպական զարգացած երկրներում տնտեսական աճը անցյալ տարի չի գերազանցել 3%: Մենք ամեն ինչ կանենք, որ ընթացող տարին Վրաստանի համար ևս լինի հաջողակ, մինչդեռ միաժամանակ մենք կախված ենք արտաքին գործոններից», -փետրվարի 2-ին հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Փետրվարի 2-ին Վրաստանի Դատախազությունը հայտարարել է «2006թ. 2 քաղաքացիների աղմկահարույց սպանության» բացահայտման մասին: «Իշխանության գալուց հետո մեր կառավարությունը հետաքննել և բացահայտել է բազմաթիվ աղմկահարույց գործեր: Մենք լուսաբանել ենք փաստացիորեն բոլոր «գաղտնիքները» հետաքննել ենք գրեթե բոլոր աղմկալի սպանությունները և անցյալ տարիների հանցագործությունները: Մնացել են շատ քիչ գործեր, որոնց շուրջ դատախազությունը ջանադրաբար աշխատում է… Նախկին իշխանություններից մեզ` երկրին մնացել է շատ վատ ժառանգություն… բազմաթիվ գաղտնիքներ… Մենք պարտավոր ենք հետաքննել բոլոր այդ գործերը և ասել հասարակությանը ամբողջ ճշմարտությունը», -հայտարարել է Վրաստանի վարչապետը: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Վրաստանի Դատախազությունը հայտարարել է «2006թ. 2 քաղաքացիների աղմկահարույց սպանության» բացահայտման մասին: Դատախազության հայտարարության համաձայն` քաղաքացիները դարձել են ոստիկանության կամայականությունների և Ներքին Գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լիազորությունների հանցագործ չարաշահման զոհ: Դատախազությունը նաև հայտարարել է, որ հիմնական կասկածյալը, որի մեղքը երկու քաղաքացիների սպանության և անօրինականորեն հատուկ գործողության անցկացման մեջ փաստացիորեն ապացուցված է, հանդիսանում է Վրաստանի քրեական ոստիկանության նախկին ղեկավարը:
Փետրվարի 2-ին Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանը դիմել է Վրաստանի Կառավարությանը «ատելության բորբոքման մասին» նոր օրինագծի վերաբերյալ երաշխավորումներով: Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի երաշխավորումների համաձայն` ներկայացված օրինագծում կան այնպիսի ձևակերպումներ, որոնք հստակ չեն և հետագայում կարող են ծառայել ինչպես ատելության դրսևորման դեմ պայքարին, այնպես էլ կարող են խոսքի ազատության սահմանափակման առիթ հանդիսանալ, ինչը անթուլատրելի է: «Հարկ է նշել, որ ցավոք, պետությունը այդպես էլ չանցկացրեց ատելության հենքի վրա կատարված բազմաթիվ հանցագործությունների արդյունավետ հետաքննություն: Կրոնական և ազգային ատելության հենքի վրա կատարված հանցագործությունների համար ոչ ոք չի պատժվել: Վրաստանի Մարդու Իրավունքի պաշտպանի համար սկզբունքայնորեն կարևոր է, որ նման հանցագործությունները լինեն իրենց ժամանակին հետաքննված, և որ մեղավորները օրինական պատիժ կրեն: Նման երաշխավորումով մենք մեկ անգամ չէ, որ դիմել ենք երկրի Կառավարությանը: ՄԻնչդեռ, հիմնականում որևէ արձագանք չի հետևել: Անհրաժեշտ է կանխել ատելության և անհանդուրժողականության հենքի վրա կատարվող հանցագործությունները: Բայց դա չպետք է տեղի ունենա քաղաքացիների հիմնական իրավունքների խախտման հաշվին: Օրենքը չպետք է սահմանափակի խոսքի ազատությունը», -ասված է Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի հայտարարությունում: