ԱՄՆ Հայ երիտասարդության ֆեդերացիան կազմակերպելու է<br /> «Teachathon-252» արշավ` թիվ 252 բանաձեւին աջակցելու նպատակով<br />


ԱՄՆ Հայ երիտասարդության ֆեդերացիան կազմակերպելու է
«Teachathon-252» արշավ` թիվ 252 բանաձեւին աջակցելու նպատակով

  • 19-02-2010 17:27:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայ երիտասարդության ֆեդերացիան աշխատում է, որպեսզի ապահովի Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձեւի հաստատումը, քանի որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պատրաստվում է ձեռնարկմանը գնահատական տալ մարտի 4-ին: Հայ երիտասարդության ֆեդերացիայի գործադիր տնօրեն` Արեգ Սանտիկյանը նշել է, որ ֆեդերացիայի անդամները կարող են մեծ դեր խաղալ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին աջակցելու մեջ: «Teachathon 252» արշավը կընդգրկի Արեւմտյան շրջանի հայ երիտասարդության ֆեդերացիայի բոլոր 14 մասնաճյուղերը` Սան Ֆրանցիսկոյից, Կալիֆոռնիայից մինչեւ Հյուստոն, Տեխաս: Ինչպես տեղեկացնում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակից, Հայ երիտասարդության ֆեդերացիայի այդ մասնաճյուղերի անդամները արդեն հորդորել են իրենց համայնքներին` դիմել իրենց ներկայացուցիչներին` պահանջելով հաստատել Հայոց ցեղասպանության բանաձեւը:
Նոյյան տապան  -   Քաղաքական