Արթուր Աբրահամը պատրաստ է Փոլ Սմիթի դեմ ռեւանշ-մենամարտին


Արթուր Աբրահամը պատրաստ է Փոլ Սմիթի դեմ ռեւանշ-մենամարտին

  • 18-02-2015 11:43:59   | Գերմանիա  |  Սպորտ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստ է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մազապալատաում կայանալիք Փոլ Սմիթի դեմ ռեւանշ-մենամարտին: 
Այսօր` փետրվարի 17-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ եւ մրցակից Փոլ Սմիթն իր մարզչի հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և բռնցքամարտի  երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները: 
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին:
Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Երեւանի ժամանակով սկիզբը ժամը 1.20 - 1.30-ի հատվածում (փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը):
 
Լուսանկարները` Սեբաստան Հեգերի
Հարցերի դեպքում դիմել Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանին +374 93 46 00 20
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play