Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա


Ա. Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

  • 20-02-2015 11:41:02   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Փետրվարի 20-ին ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ գիտակրթական բնագավառում երկկողմ համագործակցության վերաբերյալ:

Մասնավորապես քննարկվելու են Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի գործունեությանը, ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներին մեթոդական գրականությամբ և դասագրքերով ապահովելու՝ Մոսկվայի երկու և Սանկտ-Պետերբուրգի, Սոչիի, Ստավրոպոլի, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի մեկական դպրոցներում հայոց լեզվի դասավանդման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳ նախարարության պատվիրակության կազմում է նաև Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը, ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զորհապ Եգանյանը: Նախատեսված են մի շարք այլ հանդիպումներ:

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play