ԱԱԾ ավագ օպերլիազորին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կազմակերպելու համար<br />


ԱԱԾ ավագ օպերլիազորին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կազմակերպելու համար

  • 14-01-2011 20:06:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր, մայոր Արայիկ Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ սուտ մատնության համար: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից, նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Անտոնյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Էջմիածնի բնակչուհի Մ.-ին դրդել է Գ.Մկրտչյանի նկատմամբ ծանր հանցագործության մեջ սուտ մատնություն կատարելու` միաժամանակ ստեղծելով մեղադրանքի արհեստական ապացույցներ: Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին Յ 2-րդ կետերով:
Նոյյան տապան  -   Հասարակություն