Նախարար Գաբրիել Ղազարյանի ուշադրության կենտրոնում է մասսայական սպորտի զարգացումը


Նախարար Գաբրիել Ղազարյանի ուշադրության կենտրոնում է մասսայական սպորտի զարգացումը

  • 02-03-2015 16:41:32   | Հայաստան  |  Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել է ՌԴ սպորտի նախարարի տեղակալ Պավել Նովիկովի հետ և քննարկել մասսայական սպորտին առնչվող հիմնահարցեր: 
 
Նախարարը տեղեկացրել է, որ 2014 թվականի հունիսին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում «Ֆիզկուլտուրային առողջարարական համալիր» ծրագրի ստեղծման նպատակով անցկացվել է առաջին խորհրդակցությունը` նախկինում հայտնի «Պատրաստ աշխատանքի և պաշտպանության» (ՊԱՊ) համալիրի վերականգնման նպատակով: 
 
Գ. Ղազարյանը նշել է, որ արդեն ուսումնասիրել է ռուս գործընկերների հաջող փորձը ՊԱՊ համալիրի վերականգնման գործում և շնորհակալություն է հայտնել Պ. Նովիկովին կատարված աշխատանքների մասին ունեցած տեղեկատվություն տրամադրելու համար: Քննարկվող հարցերի շրջանակներում անդրադարձ է եղել նաև ռուսական մարզադպրոցներում մարզաձևերի մարզումներին վերաբերող ծրագրերը Հայաստանում կիրառելու հարցին: Ի պատասխան ՌԴ սպորտի նախարարի տեղակալի խնդրանքի՝ նախարար Ղազարյանը խոստացել է ռուս գործընկերոջը ծանոթացնել մեր երկրում մասսայական սպորտի զարգացման ու քարոզչության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: 
 
Գ. Ղազարյանը նաև ներկա է գտնվել ընդհանուր մենամարտեր մարզաձևի աշխարհի առաջնությանը, OFS վարկածով աշխարհի չեմպիոնության գավաթը հանձնել աշխարհի չեմպիոն Շամիլ Զավուրովին
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play