Տեր Պետրոս ավագ քհն. Մալյան.<Միջինքը հոգեւոր տոնական նշանակություն չունի եւ ավելի շատ հագեցած է ժողովրդական սովորություններով>


Տեր Պետրոս ավագ քհն. Մալյան.<Միջինքը հոգեւոր տոնական նշանակություն չունի եւ ավելի շատ հագեցած է ժողովրդական սովորություններով>

  • 12-03-2015 00:00:08   | Հայաստան  |  Մշակույթ



 
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ, ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում ԱՀԹ երիտասարդական միությունները մարտի 11-ին պահքի ավանդական տաս հայկական ուտեստներով:մեծ շուքով նշեցին Միջինքը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը Կճոյանը նախ օրհնեց սեղանը, ապա համտեսելով երեխաների ձեռքով պատրաստած ուտելիքներն իր երախտիքի խոսքն ուղղեց նրանց, որ այս ամենն արել են մեծ սիրով ու ոգեւորությամբ:
 
Նշենք , որ երկրորդ տարին է ինչ այս տոնը Թեմի երիտասարդները:
NT.am -ի հետ զրույցում Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը խոսելով տոնի մասին նշեց, որ Միջինքը կիսում է Մեծ պահքը, այն Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին է, կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած՝ երեկոյան ժամերգության ընթացքում սկսում են երգել Ստեղի շարականները: Ըստ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի, Միջինքը հոգեւոր տոնական նշանակություն չունի եւ ավելի շատ հագեցած է ժողովրդական սովորություններով: «Սա մի հանգրվան է, որ հավատացյալը 24 օր պահք պահելով գալիս է մի տեսակ նստելու, շունչ քաշելու ու նոր շնչով դեպի տիրոջ սուրբ հարությունը, դեպի հաղթանակ գնալու»,-ասաց Տեր Պետրոս ավագ քհն. Մալյանը:
 
Հիշեցնենք, որ oրվա խորհուրդն է. Պահքը միջոց է հոգևոր վերածննդի: Ճշմարիտ պահեցողության մեջ գտնվողը նմանվում է Քրիստոսին, հաղորդության մեջ է հրեշտակների, մարգարեների, առաքյալների հետ և աղոթքով ու պահքով «յուրացնելով» Քրիստոսին՝ դառնում է արդար ու բարի:Հայ առաքելական եկեղեցին այսօր նշեց Մեծ Պահքի' միջինքի օրը, որը կիսում է Մեծ Պահքը։ Համաձայն, Մաղաքիա արք. Օրմանյանի' Միջինք անունը տրվում է Մեծ պահքը կիսող օրվան, որը հոգևոր տոնական նշանակություն չունի: Այն ավելի շատ հագեցած է ժողովրդական սովորություններով: Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 11-ին: Միջինքը պահքը չի ընդհատում, այսինքն, պահողները շարունակում են պահել պահքը: Եվ համաձայն ժողովրդական ավանդության՝ հայ տանտիկինները Միջինքի օրը բաղարջ են թխում, մեջը մետաղադրամ դնում, որը հաջողություն է բերում նրան, ում բաժին է ընկնում:
 
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play