Բրազիլիայի 50 քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել նախագահ Ռուսեֆի դեմ


Բրազիլիայի 50 քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվել նախագահ Ռուսեֆի դեմ

  • 16-03-2015 13:04:08   | Բրազիլիա  |  Քաղաքական

Հարյուր հազարավոր քաղաքացիներ փողոցներ են դուրս եկել Բրազիլիայի 50 քաղաքներում՝ պահանջելով իմփիչմենթի ենթարկել նախագահ Դիլմա Ռուսեֆին երկրում ծայր առած կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ:
 
Բողոքի ամենամեծ ակցիան տեղի է ունեցել Սան Պաուլո քաղաքում, որտեղ շուրջ 215,000 մարդ է դուրս եկել փողոց: Մեծ հանրահավաքներ են անցկացվել նաև մայրաքաղաք Բրազիլիայում, Ռիո դե Ժանեյրոյում և Պորտո Ալեգրեյում:
 
Ռուսեֆը քննադատության թիրախում է հայտնվել բրազիլական «Պետրոբաս» էներգետիկ ընկերության անունից կնքված շինարարական պայմանագրերի պատճառով, որոնցով նախատեսված են եղել ուռճացված գներով շինարարական աշխատանքներ, իսկ պայմանագրերը կնքելու համար շուրջ 800 միլիոն դոլարի կաշառք է վճարվել:
 
«Պետրոբասի» մի քանի պաշտոնյաներ ձերբակալված են, մեղադրանք է ներկայացվել նախկին և ներկա կառավարությունների մի շարք անդամների: Ռուսեֆը նախկինում հանդիսացել է «Պետրոբասի» խորհրդի նախագահը, սակայն այս գործով նա որպես կասկածյալ չի ներգրավվել:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play