«Գիտության աշխարհում» հանդեսն արժանացավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալի


«Գիտության աշխարհում» հանդեսն արժանացավ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալի

  • 20-03-2015 14:52:25   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ս.թ. մարտի 20-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունում, հանդիսավորությամբ նշվեց «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի 10-ամյակը: Շնորհավորական ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների եւ ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ:
Բարձր գնահատելով գիտության եւ կրթության ոլորտում «Գիտության աշխարհ» հանդեսի դերը` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ամսագրին շնորհեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը  գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալ շնորհեց հանդեսի գործադիր տնօրեն Ալբերտ Սարգսյանին: Գիտության պետական կոմիտեի պատվոգրեր շնորհվեցին հանդեսի խմբագրակազմի հումանիտար բաժանմունքի խմբագիր Ալբերտ Խառատյանին եւ հանդեսի պատասխանատու քարտուղար Նարինե Վարդանյանին: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ամսագրի կայացման գործում մեծ ավանդի համար ՀՀ ԳԱԱ վաստակագրեր շնորհեց  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Ազատ Նորավյանին եւ Ալբերտ Կիրակոսյանին, հանդեսի հրատարակիչ «Էդիտ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանին: 
Շնորհակալական ելույթով հանդես եկավ «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի խմբագիր Էդուարդ Ղազարյանը` կարեւորելով գիտահանրամատչելի գրականության դերը գիտական արդյունքների տարածման եւ  հանրամատչելի քարոզչության գործում: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց հանդեսի մշտական բաժանորդներին, որոնց թվում են ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպությունները, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, ՀՀ  սփյուռքի նախարարությունը, ԵՊՀ-ն, ԵՊՃՀ-ն եւ այլն:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20.03.2015թ. 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play