Ադրբեջանական կայքերը տեսանյութ են հրապարկել, թե ինչպես են հայ զինվորին գերի վերցնում


Ադրբեջանական կայքերը տեսանյութ են հրապարկել, թե ինչպես են հայ զինվորին գերի վերցնում

  • 23-03-2015 15:03:09   | Հայաստան  |  Հասարակություն



Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ ադրբեջանական սահմանն անցած Անդրանիկ Գրիգորյանի գերեվարման վերաբերյալ տեսանյութ են հրապարակել: Նշվում է, որ իբրև թե հարցաքննության ժամանակ, Գրիգորյանն ասել է, որ սահմանը հատելու պատճառ հանդիսանում է այն, որ նա վախենում է անիմաստ մահից: Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Անդրանիկն իբրև թե նաև հայտնել է, որ միայն նա չի եղել սահմանը հատել ցանկացողը: «Մնացածների ճակատագրի մասին ես ոչինչ չգիտեմ»,-ասել է նա:

 

Նոյյան տապան  -   Հասարակություն