Շարունակվում են խրախուսվել ինովացիոն գաղափարներն ու տեխնոլոգիանական նոր ընկերությունների հիմնումը


Շարունակվում են խրախուսվել ինովացիոն գաղափարներն ու տեխնոլոգիանական նոր ընկերությունների հիմնումը

  • 25-03-2015 17:35:20   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկիաջակցությամբ, խրախուսում է ինովացիոն գաղափարների կյանքի կոչումն ու նպաստում տեխնոլոգիական ոլորտի նոր ընկերությունների ստեղծմանը: Այս նպատակով մարտի 23-24-ը կազմակերպվել էր համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթ, որի ընթացքում 12 տեխնոլոգիական նախագծեր հաղթող ճանաչվեցին: 
«Գաղափարները, որոնք հաղթում են, իրենց կիրառությունը դեռ կստանան: Դա որոշակի գործընթաց է ենթադրում` կազմակերպության ստեղծում , փորձառական նմուշի ձևավորում, այնուհետև սերիական արտադրություն : Ավելորդ չեմ համարի ասել, որ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության մասին օրենսդարական փաթեթը, համաձայն որի` նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ: Դա շատ շահավետ է այս գաղափարների հաղթողների համար, քանի որ նրանք հայտնվում են արտոնյալ դաշտում և ավելի հեշտացված ռեժիմով կարող են իրականացնել իրենց գործունեությունը»,- ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը` իր գոհունակությունը հայտնելով առ այն, որ տարեցտարի նկատվում է մրցույթների մասնակիցների թվաքանակի աճ:
‹‹Որպես տեխնոլոգիական ոլորտի բիզնես ինկուբատոր՝ մեր նպատակն է Հայաստանում ձևավորել տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, նպաստել տեխնոլոգիական ոլորտի ընեկրությունների ստեղծմանը, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը և ֆինանսավորման աղբյուրները: Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը մեր նպատակներն իրականացնելու միջոցներից մեկն է, որի արդյունքում ստեղծվում եննոր տեխնոլոգիաներով աշխատող ընկերություններ ամբողջ Հայաստանում»,-նշեց Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
«Հայաստաննունիհեռահաղորդակցականևտեղեկատվականտեխնոլոգիաներիզարգացմանմեծներուժ: Գրեթե յուրաքանչյուր ոք Հայաստանում ունի ինովացիոն գաղափար ու նախագիծ, ինչը շատ ուրախալի է», - հայտնեց ՀամաշխարհայինբանկիծրագրերիավագմասնագետՍանդրաՍարջենտը:
Նորարարության զարգացման համաֆինանսավորվող մրցույթում հաղթող ճանաչվեց 7 նախագիծ, դրանք են՝ «Վանդելիոն», «ՋիՋիՏաքսի», «Մայ դեյ եթ հոմ», «Փեննի», «Ֆլաքսթոն», «Մոբայլ Քլասռում» և Գյուղատնտեսության և դեկորատիվ այգեգործության համար նախատեսված «Ակվասորս» նոր ներնդի կենսաքայքայվող աբսորբենտի արտադրութուն: 
Գյումրուհամաֆինանսավորվողդրամաշնորհային մրցույթի 4 հաղթող նախագծերն են «Ֆամբոքս»,«Բրիք Էվոլյուշն», «Մուվի Թրիփ» և «ԷկոՍնեպ»: Իսկ Վանաձորի համաֆինանսավորվող մրցույթում հաղթող ճանաչվեց մեկ նախագիծ՝ «Ի-Վոկա նախագիծ»: 
Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհի շրջանակում նախագծեր իրականացնելու համար հեղինակները կստանան 50 տոկոս համաֆինանսավորում, իսկ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը` 85 տոկոս: Դրամաշնորհայինգումարըյուրաքանչյուրնախաձեռնությանհամարկազմումէնվազագույնը 10000 ԱՄՆդոլար, իսկառավելագույնը՝ 50000 ԱՄՆդոլար։Ներկայացվողծրագրիառավելագույնտևողությունը 1 տարիէ: 
Մրցութային 2-րդ փուլին մասնակցության հայտ էին ներկայացրել 55 ընկերություններ և թիմեր, որոնցից 39-ը գնահատող հանձաժողովի կողմից հնարավորություն է ստացել մասնակցելու ներկայացումների փուլին:Գնահատող հանձնաժողովը կազմված է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Գրանատուս վենչուրային հիմնադրամի» և մասնավոր հատվածի ներկայացուցիչներից:
Ներկայումս հայտարարված է նաև մրցույթի 3-րդ փոււլը և մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև ապրիլի 17-ը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play