Կենդանի հնչողությամբ համերգներ Երևանում՝ ռուս և հայ երգիչների մասնակցությամբ


Կենդանի հնչողությամբ համերգներ Երևանում՝ ռուս և հայ երգիչների մասնակցությամբ

  • 01-04-2015 15:13:06   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանում մայիսի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում կայանալու է Սոսո Պավլիաշվիլի «Ամպը ափի մեջ» խորագրով նոր համերգային ծրագիրը, որին մասնակցելու են նաեւ հայ երգչուհիներ  Անչոկը եւ Նարի Հարությունյանը։  Համերգային ծրագրի կազմակերպիչը  1997 թվականից առ  այսօր Հայաստանում եւ Ռուսաստանում շոու բիզնեսում առաջատար դիրք ունեցող «Forpostart» պրոդյուսերական կենտրոնն է: Ինչպես տեղեկացնում է «Forpostart»-ի հիմնադիր, պրոդյուսեր Զառա Մխեյանը, Սոսո Պավլիաշվիլին հանդիսատեսին ներկայանալու է լիրիկական եւ հիթ դարձած երգերով, գեղեցիկ բալլադներով, ինչպես նաեւ երգի պրեմիերայով։ Այդ օրը հանդիսատեսը կվայելի  նաև  երգչուհի Անչոկի նոր երգի պրեմիերան։  Զառա Մխեյանը տեղեկացրեց, որ համերգը կայանալու է կենդանի հնչողությամբ՝ հայ երաժիշտների հատուկ խմբի և Հայաստանի լավագայուն պարային խմբերի ու համույթների  մասնակցությամբ։  Համերգի տևողությունը կազմելու է մոտ 3 ժամ։
«Նոյյան Տապան»-ի լրագրողի հետ զրույցում Զ. Մխեյանը տեղեկացրեց,  որ համատեղ համերգով հանդես գալու մտահղացումը եղել է իրենըխ եւ երբ նա այդ  առաջարկով դիմել է ռուս երգչին, վերջինս մեծ սիրով  համաձայնել է, քանի որ աշխատել է հայ երաժիշտների հետ և նրանց համարում է պրոֆեսիոնալ։
«ՆՏ»-ի այն  հարցին, թե ինպես է կատարվել հայ երգչուհիների ընտրությունը, վերջինս պատասխանեց, «Ընտրեցի Նարեին, որովհետեւ նրան համարում  եմ  լավագույն հեղինակ-կատարող, իսկ Անչոկին՝ լավագույն ջազ-էստրադային երգչուհի»: 
 Հարցազրույցի ժամանակ անդրադառնալով  նաեւ երգչուհի Իրինա Ալեգրովայի  մենահամերգի  հետաձգմանը,  պրոդյուսերը նշեց, որ  համերգը ոչ թե հանվել է, այլ՝ տեղափոխվել է մայիսի 23-ը: Իսկ լուրերը, թե գումարի հետ կապված տարաձայնության պատճառով  տեղի չի ունեցել երգչուհու համերգը՝  չեն համապատասխանում իրականությանը, քանզի  յուրաքանչյուր արտիստ  առանց հոնորարի չի մեկնում այլ երկիր` համերգների։  Ինչ վերաբերում է Իրինա Ալեգրովային, ապա պրոդյուսերը նշեց, որ առաջին անգամ չէ,  որ երգչուհին հրավիրվել է Հայաստան՝ մենահամերգի: Նրա հետ աշխատում են արդեն վեց տարի և այս ««Համոզված եմ, որ թեեւ  սոցիալապես անապահով մեր հայրենակիցների համար համերգների տոմսերը բավականին  թանկ են, այնուամենայնիվ կարծում եմ, որ ամեն բան լավ կլինի: Բոլոր  տոսմերը կվաճառվեն եւ մենք կունենանք  լեփ-լեցուն դահլիճներ»,- ասաց Զառա Մխեյանը:
Տեղեկացվեց նաեւ, որ Իլյա Ավերբուխի համերգային ծրագիրը նոր է, եւ գեղասահորդը «Սառցային սիմֆոնիայի»  հետ ներկայացնելու է հրաշալի  սառցե շուու` «Օդնոկլասսնիկի» խորագրով,  որին մասնակցելու են Ռուսաստանի եւ աշխարհի առաջնությունների «Սառցադաշտային ժամանակաշրջան» հաղորդաշարի հաղթողներն ու մրցանակակիրները : 
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play