Սևանցի տղան բոլորիս օգնության կարիքն ունի (Տեսանյութ)


Սևանցի տղան բոլորիս օգնության կարիքն ունի (Տեսանյութ)

  • 01-04-2015 19:32:49   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն



Ութամյա Լևոն Ղուկասյանը ծնվել է 2006 թվականի օգոստոսի 31-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: 2014 թվականի դեկտեմբերին դպրոցում ֆիզկուլտուրայի դասին խաղալիս թևի վրա վայր է ընկել և վնասել ուսը, ցավի պատճառով ծնողները դիմել են բուժօգնության, սակայն չկողմնորոշվելով, թե երեխայի մոտ ինչ է, ուղղակի նշանակել են ցավազրկողներ, այնինչ երեխայի ուսահոդը բավականին այտուցվել է: Երբ վիճակն ավելի է ծանրացել, ծնողներն արդեն անհանգստացած կատարել են ՄՌՏ հետազոտություն. պարզվում է՝ դեպքը Լևոնի համար ճակատագրական է դարձել, երեխայի մոտ հայտնաբերվում է ոսկրային Սարկոմա՝ՅՈՒԻՆԳԱ տեսակը: Բժիշկները խորհուրդ են տալիս երեխային անհապաղ տեղափոխել Գերմանիայի Դաշնություն և բուժումն իրականացել այնտեղ, որի համար նախնական հետազոտություններն ու բուժման կուրսը կարժենան 25000 Եվրո:
Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել ընտանիքին երեխայի բուժումն իրականացնելու համար, Լևոնի հոր՝ Գրայիկ Ղուկասյանի անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16034004145011 ՀՀ դրամ, 16034004145012 ԱՄՆ դոլար, 16034004145013 Եվրո, 16034004145014 ՌԴ ռուբլի, SWIFT:ARMJAM22:
Լևոնի հայրիկի հեռախոսահամրն է՝ +37499 054510:
 
«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան
Հեռ.՝ +37495 14-20-24
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն