Հայաստանում 12-ամյա կրթությունը կդառնա պարտադիր


Հայաստանում 12-ամյա կրթությունը կդառնա պարտադիր

  • 08-04-2015 15:17:52   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ազգային ժողովն այսօրվա նիստում 85 «կողմ», 0 «դեմ» և 27 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, համաձայն որի, մասնավորապես, 2017թ.-ից Հայաստանում 12-ամյա կրթությունը կդառնա պարտադիր: lragir.am-ը նշում է, որ Ազգային Ժողովի նախագահի առաջարկությամբ նախօրեին այս օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգվեց՝ ԿԳ նախարարի հետ համատեղ  ևս մեկ անգամ ընդդիմախոսների առաջարկները քննարկելու նպատակով։  Քվեարկությունից առաջ հայտարարվեց, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և  սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում նախօրեին օրենսդրական փաթեթը քննարկվել և փոփոխություններ է կրել՝ հաշվի առնելով պատգամավորների առաջարկներն ու մտահոգությունները: «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ, իրոք, որոշակի փոփոխություններ կատարվել են, սակայն իրենց մտահոգություններն ամբողջությամբ չեն վերացել: Հաշվի առնելով, որ մինչև 12-ամյա պարտադիր կրթությանն անցնելը երկու տարի ժամանակ կա, նրանք հույս հայտնեցին, որ կփորձեն օրենքը լրամշակել:  «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ  հայտնեց, որ խմբակցությունը կողմ կքվեարկի, թեպետ գիտի, որ այս կառավարությունը չի կարող այս փոփոխությունը կյանքի կոչել:

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play