Կիբեր պատերազմներում պարտադիր չէ սուտ տեղեկություններ տարածելու հանգամանքը.Կարեն Վրթանեսյան


Կիբեր պատերազմներում պարտադիր չէ սուտ տեղեկություններ տարածելու հանգամանքը.Կարեն Վրթանեսյան

  • 10-04-2015 18:15:30   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Տեղեկատվական պատերազմը կամ կիբեր պատերազմը թվում է՝ նոր բան է, բայց իրականում ինչքան պատերազմները եղել են, տեղեկատվական բաղադրիչը միշտ էլ եղել է»,-այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված կիբերհանցավորության թեմայով հանրային քննարկմանը հայտարարեց «Ռազմինֆո» մասնագիտացված լրատվական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմներին՝ պարոն Վրթանեսյանն ասաց. «Այն, ինչ անում են ադրբեջանցիները, իրենց առաջին թիրախը ոչ թե սահմանին կանգնած զինվորն է, այլ այդ գործողությունն անում են, որ տեղեկատվական ազդեցություն ստանա հայ հասարակության մեջ: Զուտ մարտավարական առումով Ադրբեջանի գործողությունները անտրամաբանական են, քանի որ ինքը որևէ դիրք չի զբաղեցնում: Ուստի ուղերձը հիմնականում ուղղված է հայ հասարակությանը»: Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ կիբեր պատերազմներում պարտադիր չէ սուտ տեղեկություններ տարածելու հանգամանքը, այլ խնդիր է դրվում տարածել այնպիսի տեղեկատվություն, որ դա ցանկացածդ ընկալումները ստեղծի հասարակության մեջ»: Կարեն Վրթանեսյանը տեղեկացրեց, թե նույնիսկ Ադրբեջանի պես փակ երկրի վերաբերյալ կարողանում են բազմաթիվ կարևոր տեղեկություններ ստանալ  ինտերնետից ու մանրամասնեց. «Օրինակ՝ գտել ենք անցյալ տարի զոհված յոթ ադրբեջանցի զինծառայող, որոնց մասին ադրբեջանցիները թաքցրել են»: Կարեն Վրթանեսյանի փոխանցմամբ՝ կիբերհանցագործությունները տարեցտարի ավելի մեծ ծավալների են հասնում: Նա նշեց, թե նույնիսկ կիբերզորքեր արտահայտությունն է շրջանառվում, որտեղ հավաքված են մասնագետներ, որոնք աշխատում են կիբերհանցագործության ուղղությամբ. «2008-ին վրաց-ռուսական պատերազմի ժամանակ վրացական բոլոր պետական կայքերը շարքից դուրս եկան: Նման բաներ լինում են ցանկացած կոնֆլիկտում: Նույնիսկ DDՕS հարձակումներն են բավականին էժանացել»: Aravot.am-ի հարցին՝ Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմում ՀՀ-ն անընդհատ պատասխանողի դերում է հանդես գալիս, սա ճի՞շտ մարտավարություն է, Կարեն Վրթանեսյանը պատասխանեց. «Կատեգորիկ այս պնդումներն անում են մարդիկ, որոնք լավ չեն պատկերացնում, թե տեղեկատվական հակամարտությունն ինչ է: Իրենք ուզում են, որ ՊԲ-ի մամուլի հաղորդագրությունների պես տեղեկատվական հարթությունից ևս ամեն առավոտ ստանան հաղորդագրություն, թե հակառակորդի այսքան կայք կոտրել են, թե հակառակորդը հետ է մղվել: Շատերը պատկերացնում են, որ տեղեկատվական պայքարն այն է, որ մեկը մյուսի վրա ցեխ է շպրտում: Մինչդեռ ինչ-որ կայք կոտրելը և վրան հայկական դրոշ դնելը ճիշտ չէ, իրականում այդ կայքը հասկանում է, որ խոցելիություն  ունի»:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play