Մոտակա օրերին տեղեկատվական անվտանգության խնդիրը պետք է լինի գերակա բոլորի համար. Հայկ Եսայան


Մոտակա օրերին տեղեկատվական անվտանգության խնդիրը պետք է լինի գերակա բոլորի համար. Հայկ Եսայան

  • 13-04-2015 11:33:55   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ապրիլի 10-ից 11-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Մեդիա և տեղեկատվական անվտանգության» ֆորում: Ֆորումը կազմակերպել էր «Յուքոմ» ընկերությունը «Ճանաչեք 1915» նախագծի շրջանակներում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:
 
Միջոցառմանը մասնակցում էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տեղեկատվական և կիբեր անվտանգության ոլորտի մասնագետներ, բլոգերներ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության փորձագետներ:
 
Միջոցառումը մեկնարկեց Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանի ելույթով, որտեղ նա շեշտեց. «Հաշվի առնելով այն փաստը, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, առավել մեծանում են և արդիական են դառնում կիբեռանվտանգության խնդիրները: Քանի որ մոտակա օրերին տեղեկատվական անվտանգության խնդիրը պետք է լինի գերակա բոլորի համար, այս միջոցառումը ևս մեկ առիթ է քննարկելու և հանրության ուշադրությունը սևեռելու այդ խնդրի վրա»:
 
Ֆոռումի ժամանակ քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում են համացանացում տարրական անվտանգության կանոններին՝ սկսած սոցկայքերում տարօրինակ և վիրուսային հղումներին սեղմելուց, մինչև անհայտ և կասկածելի կայքերում գրանցվելը, կամ նույնիսկ տարբեր կայքեր գրանցվելուց նույն գաղտնաբառ օգտագործելը:
 
«Յուքոմ» ընկերության տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրին համացանցային անվտանգության էթիկայի կանոնները՝ մասնավորապես բոլոր այն գործողությունները, որոնք մարդիկ հաճախ առանց գիտակցելու կատարում են համացանցում՝ հետագայում վնասելով իրենց կամ նույնիսկ իրենց ընկերներին: «Յուքոմ» ընկերության ՏՏ աուդիտոր Ռուբեն Մուրադյանը խոսեց ՏՏ ոլորտի զարգացման և վտանգների մասին: ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Վահագն Հարությունյանը տեղեկություններ ներկայացրեց կիբեռհանցագործությունների վերաբերյալ: Շատ կարևոր և հետաքրքիր ելույթներով հանդես եկան նաև ՊՆ գնդապետ Արամ Գևորգյանը, ՊՆ գնդապետ Արմեն Ղալեչյանը:
 
«Յուքոմ» ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են՝ Մեդիա և տեղեկատվական անվտանգության ֆորումն անցկացվում է «Ճանաչեք 1915» նախագծի շրջանակներում (www.recognize1915.am): Նախագծի հիմնական նպատակն է աշխարհին տեղեկացնել Հայոց ցեղասպանության մասին: Նախագիծը մեկնարկել է 2014թ. ապրիլին` Հայոց Մեծ եղեռնի 99-րդ տարելիցի նախօրեին: Նախագծի շրջանակներում ստեղծվել է հանրային իրազեկման գործիք, որով յուրաքանչյուր մարդ, էլեկտրոնային փոստի հատուկ ստորագրություն տեղադրելով, էլեկտրոնային նամակագրության միջոցով իր գործընկերներին կամ ընկերներին ևս մեկ անգամ կարող է հիշեցնել Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև տալ հնարավորություն յուրաքանչյուրին կիսվել այս ինֆորմացիայով բոլորի հետ: Նախագծի պաշտոնական www.recognize1915.am կայքում տեղադրված է ամբողջական ինֆորմացիա, թե ինչպես միանալ նախագծին, ինչպես նաև տրված են հիմնական տեղեկատվական բազաները, որտեղից կարելի է հավաստի տվյալներ ստանալ Ցեղասպանության մասին:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play