ԱՄՆ ՄԶԳ-ն` նախարարության վստահելի գործընկեր


ԱՄՆ ՄԶԳ-ն` նախարարության վստահելի գործընկեր

  • 21-04-2015 18:06:59   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Քարեն Հիլլիարդին: Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են կրթության և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և շարունակականությունը: Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Հիլլիարդին` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի կապակցությամբ` ընդգծելով, որ գործակալությունն իրավամբ համարվում է նախարարության կարևորագույն և վստահելի գործընկերներից մեկը:

Քարեն Հիլլիարդը նշել է, որ գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրերը կշարունակվեն գյուղատնտեսական, ներառական կրթության և երեխաների իրավունքների պաշտպանության, զբոսաշրջության և մի շարք այլ ուղղություններով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ուսանողների շարժունության, կրկնակի դիպլոմների տրամադրման, ՀՊՃՀ-ում ԱՄՆ զարգացման գործակալության աջակցությամբ հիմնադրված Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների /ANEL/, ինչպես նաև Հայաստանում Ամերիկյան համալսարանի գործունեությանը:


 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play