Աջակցություն են ստանում սահմանամերձ բնակավայրերը


Աջակցություն են ստանում սահմանամերձ բնակավայրերը

  • 22-04-2015 16:02:25   | Հայաստան  |  Տնտեսություն

Ապրիլի 22-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թ. փետրվարի 2-20-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի 8 բնակավայրերի՝ գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացվել է ավելի քանի 3.7 մլն դրամ:

Ոռոգման նպատակով Սևանա լճից 2015 թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողնման չափաքանակը կառավարությունը սահմանել է մինչև 170 մլն խմ:

Արարատի մարզի Լանջազատ համայնքի բնակչության բուժսպասարկումը բարելավելու նպատակով հիմնվել է «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը կսպասարկի նաև Բարձրաշենի բնակչությանը:

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play