«Դիլիջանյան խաղեր 2015» ինտելեկտուալ խաղերին մասնակցելու են 6 երկրների գիտակները


«Դիլիջանյան խաղեր 2015» ինտելեկտուալ խաղերին մասնակցելու են 6 երկրների գիտակները

  • 30-04-2015 16:59:04   | Տավուշի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ս.թ մայիսի 1-3-ը Դիլիջանում տեղի է ունենալու «Դիլիջանյան խաղեր 2015» ինտելեկտուալ խաղերի ամենամյա միջազգային մրցաշարը: Մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Խաղերը կանցնեն «Բեսթ Վեսթերն Դիլիջան Փերեդայզ» հյուրանոցում: 
Փառատոնն անցկացվելու է Հայաստանում արդեն երրորդ անգամ: «Դիլիջանյան խաղերին» մասնակցելու են 6 երկրների գիտակները, որոնց թվում են  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հայտնի խաղացողներ՝ մագիստր Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Ռուբինը, Ելենա Պոտանինան և այլ հայտնի գիտակներ:  Թիմերը  կմրցեն 4 անվանակարգերում՝ «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն-ռինգ», «Էրուդիտ» և «Քո խաղը» անհատական մրցաշարում:
Նախորդ տարի Դիլիջանում անցկացված «Դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ մրցաշարը «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ» խաղի Ակումբների Միջազգային Ասոցիացիայի կողմից արժանացավ «Տարվա մրցաշար»  մրցանակի:
Ընդհանուր առմամբ միջազգային փառատոնին կմասնակցի 22 թիմ` 11 հայկական եւ 11 արտասահմանյան: Այս տարի գիտակները ժամանել են Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Իժևսկից, Դոնի Ռոստովից, Մինսկից, Կիևից, Դոնեցկից, Դնեպրոպետրովսկից, Թբիլիսիից, Զուգդիդիից, Երեւանից եւ Ստեփանակերտից: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play