ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների խորհուրդները պտղաբույծներին
30-04-2015 17:53:09 | Հայաստան | Տնտեսություն
Հանրապետությունում դիտվող խոնավ և տաք եղանակային պայամանները միանգամայն նպաստավոր են հատկապես կորիզավորների ծակոտկեն բծավորության և մի շարք այլ հիվանդությունների ու վնասատուների զարգացման համար: Այդ կապակցությամբ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս, պսակաթերթիկների թափվելուց հետո, բուժման աշխատանքներ կատարել կորիզավոր պտղատեսակների հիմնական վնասատուների և հիվանդությունների դեմ (ծակոտկեն բծավորություն, մոնիալ այրվածք, պտղային փտում, շերտավոր պտղացեց, կազարկա)` համատեղելով միջատասպան և սնկասպան պատրաստուկներ: Խորհուրդ է տրվում 1 հա-ի համար ծախսել մինչև 800լ բանվորական լուծույթ`
1-ին տարբերակ – օգտագործել 300մլ սկոր կամ 800մլ տոպազ` համատեղելով Նուրելլ-Դ 1.5 - 2լ կամ կալիպսո 300մլ: Փոքր այգետարածքների համար, որտեղ օգտագործում են ձեռքի կամ շալակի սրսկիչներ` նպատակահարմար է թունաքիմիկատի ծախսը կատարել 10լ-ի հաշվով` սկոր 3 մլ, տոպազ 8 մլ, Նուրելլ-Դ -20մլ կամ կալիպսո 3մլ: