Աշակերտական օլիմպիական շարժումը` ուշադրության կենտրոնում


Աշակերտական օլիմպիական շարժումը` ուշադրության կենտրոնում

  • 04-05-2015 13:54:15   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

2015թ. մայիսի 4-8-ը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կանցկացվի «Քիմիա» առարկայի դպրոցականների Մենդելեևյան միջազգային 49-րդ օլիմպիադան, որին մասնակցում են 15 երկրի` թվով 92 աշակերտ և թիմերի 20 ղեկավար (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լիտվա, Ղրղզստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան,  Տաջիկստան, Սաուդյան Արաբիա):
Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով իր ողջույնի խոսքն է հղել օլիմպիադայի մասնակիցներին. «Մենք Հայաստանում մեծ ուշադրություն ենք դարձնում աշակերտական օլիմպիական շարժմանը: Պատահական չէ, որ մեր աշակերտները մշտապես մրցանակներ և մեդալներ են նվաճում միջազգային  օլիմպիադաներին: Մաղթում եմ բոլոր մասնակիցներին հաջողություն և ցանկանում, որ նրանք Հայաստանից գնան լավ տպավորություններով»,-նշել է Արմեն Աշոտյանը` հայտարարելով օլիմպիադայի մեկնարկը: 
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ Մենդելեևյան միջազգային օլիմպիադան ամենահին օլիմպիադաներից մեկն է. «Շատ ուրախ եմ, որ Հայաստան է ժամանել 15 պատվիրակություն: Անցյալ տարի Մոսկվայում այս օլիմպիադային գրեթե նույն մասնակացությունն է եղել: Բացի այդ, մասնակիցների աշխարհագրությունն էլ է տպավորիչ` Սաուդյան Արաբիայից մինչև Հունգարիա: Հաստատապես, քիմիական կրթությունը` իր բոլոր խնդիրներով հանդերձ, Հայաստանում գտնվում է  բարձր մակարդակի վրա, և ունենք մեծ սպասելիքներ մեր աշակերտներից»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ մասնակիցներ կան և Երևանի, և մարզերի դպրոցներից: 
Օլիմպիադային մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև օլիմպիադայի կազմկոմիտեի համանախագահը և անդամները` Մոսկվայի Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեկանն ու տեղակալը, ինչպես նաև հայտնի այլ գիտնականներ: 
Նշենք, որ քիմիայի Մենդելեևյան միջազգային օլիմպիադան Հայաստանում անցկացվում է արդեն 3-րդ անգամ. 1997թ.-ին Երևանում տեղի է ունեցել 31-րդ օլիմպիադան, 2006թ.՝ 40-րդ օլիմպիադան: 1997թվականից առ այսօր ՀՀ մասնակիցները  վաստակել են 27 մեդալ, որից 24-ը` բրոնզե, 2-ը արծաթե և 1-ը` ոսկե: Այս տարի Հայաստանի թիմն օլիմպիադային ներկայանում է 10 հոգով: 
Ժյուրիի կազմը բաղկացած է 32 անդամից, որոնցից 21-ն աշխարհի տարբեր երկրներից են, իսկ 11-ը` Հայաստա
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play