Մայա Պլիսեցկայան մեր հարազատն էր.Ստեփան Ռոստոմյան


Մայա Պլիսեցկայան մեր հարազատն էր.Ստեփան Ռոստոմյան

  • 04-05-2015 16:16:37   | Ռուսաստան  |  Մշակույթ

< Երևանյան Հեռանկարներ>> փառատոնի գեղարվեստական ղեկավար՝Ստեփան Ռոստոմյանի ցավակցական խոսքը անվանի բալերինա  Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ.
 
Խորին ցավով և կորստի զգացումով ընդունեցի Մայա Միխայլովնայի մահվան լուրը: Նա մեր հարազատն էր, ում հետ կապված էինք հազարավոր թելերով:  Խորին ցավակցություն եմ հայտնում իմ մեծ ընկերոջը` Ռոդիոն Շչեդրինին, ցանկանալով նրան մեծ համբերություն:
Մայա Պլիսեցակայան մեր սրտերում մնում է որպես կատարելության և իմաստության խորհրդանիշ, որպես  մարդկային պատմության մեջ երբևէ ամենասիրված կին անհատներից մեկը: 
Մայա Պլիսեցկայան և Ռոդիոն Շչեդրինը մեր երկրի և ժողովրդի մեծագույն բարեկամներն են, և մեր մտքերն ու հայացքներն այսօր ուղղված են դեպի իրենց: Թող Աստված երկնքնի արքայության արժանացնի Մայային: 
 
 
ՙ<< Երևանյան Հեռանկարներ>> փառատոնի գեղարվեստական ղեկավար՝Ստեփան Ռոստոմյան
 
 
Տեղեկություն 
 
 Աշխարհահռչակ բալերինա, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մայա Պլիսեցկայան առաջին անգամ Հայաստան է  եկել 2008 թվականի հունիսին` «Երևանյան Հեռանկարներ» միջազգային փառատոնի  շրջանակներում կայացած <<Շչեդրինի օրերը Հայաստանում>> համերգաշարի կապակցությամբ: Աննկարագրելի է այն սերը և խոնարհումը, որով նա շրջապատված էր հայ հասարակության կողմից Երևանում գտնվելու բոլոր օրերի ընթացքում: 
Երկրորդ անգամ Հայաստան է եկել 2009 թվականի սեպտեմբերին, դարձյալ փառատոնի շրջանակներում, Մարիինյան թատրոնի նվագախմբի և դիրիժոր Վալերի Գերգիևի հետ միասին: Փառատոնի արխիվում են գտնվում մեծահամբավ  բալերինայի Հայաստան այցերի  մասին պատմող հուզիչ  տեսագրություններ և լուսանկարներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play