Բացվել է «Ճչացող լռություն» շրջիկ ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին


Բացվել է «Ճչացող լռություն» շրջիկ ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին

  • 06-05-2015 14:28:13   | Արմավիրի մարզ  |  Մշակույթ



Հաղորդավարուհին` նաև քանդակագործ. Լիլի Կարապետյանը ներկայցրել է իր «Ճչացող լռություն» շրջիկ ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին։
 
Ապրիլի 24-ին Էջմիածին քաղաքում բացվել է  հաղորդավարուհի, ինչպես նաև քանդակագործ Լիլի Կարապետյանի «Ճչացող լռություն» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին: Մայիսի 3-ին այն տեղափոխվել է մայրաքաղաք՝ Հաղթանակի զբոսայգի և Երևանում կմնա մինչ մայիսի 8-ը, որից հետո կսկվի «գաղթը» ՀՀ մարզերով: Բաց երկնքի տակ ցուցահանդեսը մեկ տարվա ընթացքում շրջելու է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս: Ցուցահանդեսի նպատակն է թույլ չտալ մոռացության մատնել նման ոճրագործությունները և աշխարհի տարբեր անկյուններում ևս մեկ անգամ ուշադրությունըսևեռել Հայոց Մեծ Ողբերգության խնդրի վրա:
 
Լիլի Կարապետյանի այս մտահղացումը ծնվել է դեռևս 5 տարի առաջ և տարիների ընթացքում կուտակված սուբլիմացիայի արդյունքում կերտվել վեց ստեղծագործություն, որոնք արտահայտում են Հայոց Մեծ ողբերգության տարիների և դրանից հետո յուրաքանչյուր հայի հոգում մնացած վիշտը և կորուստը:  Բայց միաժամանակ բրոնզե քանդակների կանգուն դիրքը և Հայոց լեռնաշխարհը խորհրդանշող ժայռաբեկորները հաղորդում են անսասան ուժ և կենսական այնպիսի էներգիա, որը հնարավոր չէ կործանել և ջնջել պատմության էջերից: 
 
Հեղինակը չցանկացավ ներկայանալ այսպիսի շարքով փակ ցուցասրահներում, քանի որ պատմության այդ էջերը համահայկական են և կորստի ու ցավի զգացումը ժողովրդինը: Ուստի սա ժողովրդական նախագիծ է, որի նախադեպը դեռևս չի եղել ոչ Հայաստանում, ոչ էլ այլ երկներում:
P.S. Հաղորդագրությանը կցված են աշխատանքների լուսանկարները:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play