Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս-ը «Legal 500»-ի վարկանշային աղյուսակում


Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս-ը «Legal 500»-ի վարկանշային աղյուսակում

  • 06-05-2015 17:12:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքսն ընդգրկվել է «Legal 500»-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 2015թ.-ի վարկանշային աղյուսակում՝ որպես «բարձր վստահություն վայելող» ընկերություն Հայաստանում: 
Ուղեցույցի շուկայական վերլուծության արդյունքների համաձայն, Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքսը «բարձր է գնահատված ի շնորհիվ հարկային, կորպորատիվ, միաձուլումների և ձեռքբերումների, բանկային և ֆինանսական ոլորտներում ցուցաբերած «գործարար գրագիտության»: 
Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքսը մասնագիտացված իրավաբանների, հարկային և հաշվապահական խորհրդատուների խումբ է և հայաստանյան շուկայի իրավաբանական և հարկային ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկն է: Ընկերությունն իր հաճախորդներին՝ այդ թվում միջազգային, տեղական և արտասահմանյան ընկերություններին, մասնավոր և հանրային ոլորտի կազմակերպութուններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց, առաջարկում է իրավաբանական և հարկային խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ: 
«Legal 500»-ի  վարկանշային աղյուսակը հիմնված է երկրի իրավաբանական ծառայությունների շուկայի մասնագիտական ուսումնասիրության և իրավաբանական ընկերությունների գնահատման վրա, որի հիմքում ընկած են առաջարկվող ծառայությունների որակը և շրջանակը: Հաշվի են առնվում նաև հաճախորդների արձագանքները և, հետևաբար, մեր ոլորտում այն համարվում է ամենահեղինակավոր վարկանշային աղյուսակներից մեկը: Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքսը շնորհակալ է իր հաճախորդներին հավատարմության  և իրենց բիզնեսի զարգացման գործընթացում մեր ցուցաբերած աջակցության արժևորման համար, ինչպես նաև մեր խորհրդատուների թիմին, ովքեր  հետևողականորեն գերազանց որակ են ապահովում մատուցվող ծառայություններում»,- մեկնաբանում է ընկերության տնօրեն-բաժնետեր Հակոբ Թադևոսյանը: 
Ընկերության մասնագետները հաճախորդներին տրամադրում են ռազմավարական և խորհրդատվական ծառայություններ, որոնք օգնում են նրանց, համակարգված մոտեցում ցուցաբերելով, հասնել իրենց ներդրումային նպատակներին: Ընկերությունը ծառայություններ մատուցելիս առաջնորդվում է այն սկզբունքով, որ լավագույն խորհրդատվությունը պետք է տրամադրվի տեղական գործարար միջավայրի և մշակույթի գիտակ փորձագետների կողմից: 
-Վերջ-
Արդեն 27 տարի «Legal 500»-ը վերլուծում է իրավաբանական ընկերությունների կարողությունները աշխարհի 106 երկրում, և, հիմնվելով ստացված արդյունքների վրա, կազմում է առաջատար իրավաբանական ընկերությունների վարկանշային աղյուսակը: 
Վարկանշային աղյուսակը կազմավորվում է մի շարք չափանիշների հիման վրա՝ նպատակ ունենալով առանձնացնել առավել ժամանակակից և նորարարական խորհրդատվություն մատուցող ընկերութոյւններին: Հետազոտությունը հիմնված է աշխարհում 250,000 հաճախորդների արձագանքների, իրավաբանական ընկերությունների կողմից ստացված տեղեկատվության, առաջատար իրավաբանների հետ հարցազրույցների և իրավաբանական ծառայությունների շուկայում անգերազանցելի փորձ ունեցող հետազոտողների խմբի կարծիքների վրա:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն