Մինչև տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին


Մինչև տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին

  • 07-05-2015 12:45:51   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝  որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝  մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին  փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատված:
 
Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Նորագավիթ 1-ին փողոցով:  
Որպես այլընտրանքային ճանապարհ Երևանի քաղաքապետարանը առաջարկում է Նորագավիթի 1-ին փողոցը: Խոշոր բեռնատարներին և դեպի Արցախի փողոցի ուղղությամբ երթևեկող այլ տրանսպորտային միջոցներին առաջարկվում է Նորագավիթի   1-ին փողոցի վերջնամասից աջ շրջադարձով երթևեկել դեպի Արտաշատի խճուղի և ճանապարհը շարունակել Արտաշատի խճուղով դեպի Թամանցիների փողոցը, կամ Երևան-Մեղրի ճանապարհից Մասիս քաղաքով երթևեկել դեպի Երևան քաղաքի Արարատյան և Շիրակի փողոցների ուղղությամբ: 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play