Եվրասիա միջազգային համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում


Եվրասիա միջազգային համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

  • 11-05-2015 15:47:13   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Եվրասիա միջազգային համալսարան: Մայիսի 11-14-ին փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնի ռեսուրսների դիտարկում:
 
Մինչ այս, համաձայն «Հավատարմագրման կարգի» պահանջների,  ինստիտուցիոնալ  հավատարմագրման դիմած բուհը ինքնավերլուծություն է ներկայացրել, որը փորձագետներն ուսումնասիրել են:  Իսկ բուհ կատարած այցից հետո խմբի ղեկավարը կամփոփի փորձագետների եզրակացությունները: Հիմնվելով փորձագետների խորհրդատվությունների վրա` բուհը կկազմի թերությունների վերացման ծրագիր: Գործընթացի վերջին փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշումը:
 
Փորձագիտական խմբում ընդգրկված են 3 տեղացի փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող: Փորձագիտական խմբի ղեկավարը ՀՊՏՀ դասախոս,  տ.գ.թ., դոցենտ Տիգրան Մնացականյանն է: Միջազգային փորձագետը Բելգիայից հրավիրված մասնագետ Ռոմեին Հուլպիան է:
 
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play