Կրթության մատչելիությունն ու դաստիարակությունը` հանդիպման օրակարգում


Կրթության մատչելիությունն ու դաստիարակությունը` հանդիպման օրակարգում

  • 11-05-2015 17:51:17   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Համաշխարհային սկաուտական շարժման պատվիրակությանը՝ շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային սկաուտական շարժման ներկայացուցիչները և Համաշխարհային կոմիտեի անդամները, ովքեր Հայաստանում մայիսի 6-11-ն անցկացնում են Համաշխարհային սկաուտական շարժման «Եվրասիա» տարածաշրջանի սկաուտական կոմիտեի նիստը: Կարևորելով սկաուտական շարժման գործունեությունը` նախարարը, մասնավորապես, ընդգծել է  «Խաղաղության սուրհանդակներ» առաքելության շրջանակում ՀԱՍԿ-ի նախաձեռնությամբ իրականացված «Սոցիալապես անապահով երեխաների կազմակերպական զարգացում և ներգրավվածություն» ծրագիրը: Այդ համատեքստում նախարարը կարևորել է կրթության մատչելիության և դաստիարակչական բնույթը: «Աշակերտների ռազամահայրենասիրական և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը կրթական համակարգի կարևոր խնդիրներից է: Նման ծրագրերում հանրային սեկտորի երիտասարդական և ռազմահայրենասիրական կազմակերպությունների ներգրավվածությունն արդյունավետ և արդարացված է: Խիստ կարևոր է նաև սոցիալական բաղադրիչը»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ նախարարությունը միշտ փորձում է բացահայտել սոցիալական խնդիրների պատճառով դպրոցներից դուրս մնացած երեխաներին և գնահատելով նրանց կարիքները` նպաստել խնդիրների լուծմանը: Նախարարը պատրաստակամություն է հայտնել ծրագրի հնարավոր շարունակության դեպքում աջակցել դրա հաջող իրականացմանը: 

Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Սքոթ Թիրը ներկայացրել է շարժման հիմնական սկզբունքներն ու հիմնարար արժեքները: Նա նաև անդրադարձել է ոչ ֆորմալ դաստիարակության շարժմանը դպրոցական և համալսարանական տարիքի երիտասարդների ներգրավվածության հնարավորության խնդիրներին: Նա նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսված է անցկացնել ևս մեկ մեծ միջոցառում՝ տարածաշրջանային համաժողով:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play