Շնորհվել են ՀՀ նախագահի մի շարք մրցանակներ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում<br />


Շնորհվել են ՀՀ նախագահի մի շարք մրցանակներ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում

  • 20-12-2010 15:04:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ՀՀ նախագահի մի շարք մրցանակներ է շնորհվել` հաշվի առնելով 2010թ.-ի հանրապետական ստուգատեսների արդյունքները: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, 2010թ.-ի «Լավագույն քաղաքային մարզական համայնք» մրցանակը շնորհվել է. 1-ին տեղ` Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքային համայնքին, 2-րդ տեղ` Սյունիքի մարզի Քաջարան քաղաքային համայնքին, 3-րդ տեղ` Արագածոտնի մարզի Ապարան քաղաքային համայնքին: 2010թ.-ի «Լավագույն գյուղական մարզական համայնք» մրցանակը շնորհվել է. 1-ին տեղ` Արմավիրի մարզի Փարաքար գյուղական համայնքին, 2-րդ տեղ` Տավուշի մարզի Աչաջուր գյուղական համայնքին, 3-րդ տեղ` Վայոց ձորի մարզի Արենի գյուղական համայնքին: 2010թ.-ի «Լավագույն մարզական բակ» մրցանակը շնորհվել է. 1-ին տեղ` Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 2-րդ եւ 4-րդ շենքերի բակին, 2-րդ տեղ` Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սարահարթ թաղամասի բակին, 3-րդ տեղ` Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի 1/1-ին եւ 1/2-րդ շենքերի բակին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play