Անվասայլակին գամված երեք երեխաների մայրը օգնության կարիք ունի (Տեսանյութ)


Անվասայլակին գամված երեք երեխաների մայրը օգնության կարիք ունի (Տեսանյութ)

  • 20-05-2015 17:24:56   | Հայաստան  |  Հասարակություն



Բագրատաշենում անվասայլակի գամված երեք երեխաների մայրը օգնության կարիքն ունի։
 
1972 թվականին ծնված Գայանե Կարապետյանը ապրում է Բագրատաշեն գյուղում: 2008 թվականին տեղի ունեցած ավտովթարը փոխել է նրա կյանքը. ստանալով ողնաշարի կոտրվածք, երիտասարդ կինը գամվել է անվասայլակին: Գայանեն ունի երեք որդի, սակայն ճակատագրական դեպքը զրկել է նրանց մայական գուրգուրանքից և իրենք են սկսել խնամել մորը: Ամուսինը չի աշխատում, ավագ որդիները վեադարձել են զինվորական ծառայությունից, կրտսերը դեռ 16 տարեկան է: Այժմ հնարավորություն է ընձեռնվել երիտասարդ կնոջը վիրահատել Գերմանիայում, ինչի գումարը ընտանիքը չունի: Գյուղում աշխատավարձները շատ ցածր են, և, որպես վերջին միջոց, Գայանեն դիմում է հանրության օգնությանը:
 
Գայանեի հեռախոսահամարն է՝ +37494 851 634:
Գայանե Կարապետյանի անունով ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏբանկում բացվել են հաշվեհամարներ՝ 2476804503240000 /ՀՀ դրամ/, 2476804503240010 /ԱՄՆ դոլար/, 2476804503240020 /Եվրո/, SWIFT: ASHBAM22:
 
www.youtube.com/watch?v=4v81cRg4OOs&feature=youtu.be
 
Նոյյան տապան  -   Հասարակություն