Արտակարգ դեպք Երևանում. Ամուսինները սպառնում են ինքնասպանության դիմել (Տեսանյութ-Լրացված)


Արտակարգ դեպք Երևանում. Ամուսինները սպառնում են ինքնասպանության դիմել (Տեսանյութ-Լրացված)

  • 27-05-2015 17:03:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 16:40

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Կենտրոնի ոստիկանապետ Ա. Պողոսյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և Երևանի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը 1,5 ժամ տևած բանակցությունների արդյունքում կարողացան համոզել ծալապակասներին, որպեսզի նրանք չդիմեն այդ քայլին, իսկ նրանց պահանջն այն էր, որ Կենտրոնի կանաչապատման աշխատակիցներն իր տան մոտ եղած վարդերն արմատախիլ անեն, քանի որ այդ տարածքն իր պապական տարածքն է եղել և իրենց ձեռք չի տալիս, որպեսզի այդտեղ լինի ծառ ու ծաղիկ և այնտեղ պետք է կանգնեցվի իր ավտոմեքենան: Այս պահին նա հետ է կանգնել իր քայլից:

Տեսանյութը՝  armlur.am-ի

 
Մանրամասներն՝ այստեղ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն