Բրավո այսպիսին է Անտուան Ֆրերոյի գնահատականը Երևան Ջուր ընկերության գործունությանը


Բրավո այսպիսին է Անտուան Ֆրերոյի գնահատականը Երևան Ջուր ընկերության գործունությանը

  • 01-06-2015 18:51:28   | Հայաստան  |  Տնտեսություն
Այսօր` հունիսի 1-ին աշխատանքային այցով Երեւանում էր Ֆրանսիական Veolia Group-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն: Այցի շրջանակներում նա հյուրընկալվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաեւ հանդիպելու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, շահագրգիռ այլ կազմակերպությունների ու մարզպետների հետ: Քննարկվել են մայրաքաղաքի ջրմուղ-կոյուղու համակարգի կառավարիչ Երեւան Ջուր ՓԲԸ-ի 9-ամյա գործունեության արդյունքները, տեղեկացվել է Հայաստանում խմելու ջրի համակարգի միասնական կառավարիչ կազմակերպության մրցույթին Veolia Group-ի մասնակցության ցանկության մասին, ինչպես նաեւ ներկայացվել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ փոխշահավետ գործունեություն ծավալել նաեւ աղբավերամշակման ու վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:
Armenia Marriott հյուրանոցի «Էրատո» սրահում տեղի ունեցավ նաև պարոն Ֆրերոյի հանդիպումը լրագրողների հետ: Բայց նախ Երևան Ջուր ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը ներկայացրեց ընկերության անցած 9-ը տարիները, այն բոլոր դժվարություններն ու հաղթանակները, որոնք եղել են այս ընթացքում: Ամեն ինչ փոխվեց Veolia Group ընկերության Հայաստան գալուց հետո, ասաց պարոն Գրիգորյանը: Այժմ ունենք 98.6 տոկոս ջրամատակարարման շարունակականություն, իսկ 24 ժամ ջուր ունեն սպառողների 82 տոկոսը: Սրանք թվեր են, որոնց հետ հաշվի չնստել հնարավոր չէ, եզրափակեց Գոռ Գրիգորյանը:
Բրավո, - իր հերթին  այսպիսի գնահատական տվեց Երևան Ջրին Veolia Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն: Այնուհետև նա նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և իր այցը համընկնում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի  հետ: Տնօրենը շեշտեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և դրանում մեծ դեր ունի Ֆրանսիայի բազմահազարանոց հայկական համայնքը: 
Երևանում իրենց ընկերության  հաջողությունը Veolia-ն կապում է աշխատանքային այն թիմի հետ, որը ձևավորվել է Երևան Ջրում: Անդրադառնալով հաջորդ տարի կայանալիք Հայաստանի խմելու ջրի համակարգի միասնական կառավարիչ կազմակերպության ընտրության մրցույթին` Անտուան Ֆրերոն հայտարարեց, որ Veolia-ն պարտադիր մասնակցելու է մրցույթին: Եվ դա կլինի  Հայաստանում իրենց ծավալած գործունեության երկրորդ փուլը միայն: Որպես երրորդ փուլ նախատեսվում է փոխշահավետ գործունեություն աղբավերամշակման և  վերամշակվող էներգետիկայի ոլորտներում:
 
Հանրային կապերի ծառայություն,
«Երեւան Ջուր» ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play