Փարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովը


Փարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովը

  • 05-06-2015 14:52:04   | Ֆրանսիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Փարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովը, որին մասնակցում են 44 երկրների պատվիրակություններ: Ավելի քան 30 պետությունների բարձրագույն կրթության նախարարներ առաջին անգամ հավաքվել են քննարկելու ֆրանկոֆոն երկրների համալսարաններում թվային ուսուցման զարգացման հեռանկարները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում, կարևորելով «Ֆրանկոֆոնիա» կազմակերպության գործունեությունը որպես քաղաքակրթական արժեքների վրա հիմնված կառույց, նշել է,  որ թվային տեխնոլոգիաների զարգացումը  նոր հնարավորություններ է ստեղծում

 

 ժամանակակից և որակյալ բարձրագույն կրթության համար՝ առավել հասանելի դարձնելով այն երիտասարդության համար: Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի կրթության և գիտության նախարարի հանդիպումը Ֆրանսիայի ազգային կրթության նախարարի հետ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play