«Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի գործարքը դեռ չի կնքվե»լ.Արեգ Գալստյան


«Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի գործարքը դեռ չի կնքվե»լ.Արեգ Գալստյան

  • 05-06-2015 17:58:04   | Հայաստան  |  Տնտեսություն
 
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է, որ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի գործարքը դեռ չի կնքվել:

 

Օրերս մեկ այլ փոխնախարար՝ Արա Սիմոնյանը խորհրդարանում հայտարարել էր, որ մեկ-երկու օրվա ընթացքում ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերության հետ վաճառքի գործարքը կկնքվի:

 

Լրագրողներն այսօր Արեգ Գալստյանից հետաքրքվել են՝ կնքվե՞լ է գործարքը: «Դեռ չէ, դեռ բանակցություններ են գնում: Ճիշտ է, որ Սիմոնյանն ասել է՝ հունիսի 3-ին, 4-ին կկնքվի, բայց թե ինչ եղավ՝ չգիտեմ, չգիտեմ»,- ասել է Գալստյանը՝ հրաժարվելով այս մասին այլ հարցերի պատասխանել:

 

Լրագիրը հիշեցնում է, որ գործարքի շուտափույթ կնքման մասին հայտարարել էր նաեւ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում մայիսի սկզբին:

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play