Խաչատրյանական մրցույթի իլյուստրացիայի հեղինակը ապագա վիրաբույժ է


Խաչատրյանական մրցույթի իլյուստրացիայի հեղինակը ապագա վիրաբույժ է

  • 09-06-2015 13:14:23   | Հայաստան  |  Մշակույթ

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը ներկայանում է գեղեցիկ իլյուստրացիայով, որի հեղինակը Դավիթ Արծրունին է։
 
22-ամյա Դավիթը ծնվել է Գավառ քաղաքում։ Սովորում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսում, ապագա վիրաբույժ է։ Մասնագիտությանը զուգահեռ Դավիթ Արծրունին զբաղվում է նաև նկարչությամբ. «Էսքուիզ» նկարչական ստուդիայի հիմնադիրն է։
Ավելի վաղ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հրավիրել էր բոլոր հետաքրքրված անձանց և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին՝ մասնակցելու մեծն կոմպոզիտոր Խաչատրյանի դիմանկարի թեմայով ներկայացվող նկարազարդման (իլյուստրացիա) մրցույթին: Լավագույն տարբերակը պետք է օգտագործվեր մրցույթի բոլոր գովազդային նյութերի վրա։ Բազմաթիվ դիմողներից ՀՀ մշակույթի նախարարությունը հաստատել է հենց Դավիթ Արծրունու իլյուստրացիան, որի միջոցով այս օրերին ներկայացվում է մշակութային այս իրադարձությունը։
 
 
«Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ
(010) 581 471 , (093) 517112
Էլ. հասցե՝ [email protected]
Այցելե´ք  մեր պաշտոնական կայքէջը՝ www.akhic.am
 
Նոյյան տապան  -   Մշակույթ