Ներկայիս «տեղեկատվական իրողությունների» էվոլյուցիան (Տեսանյութ)


Ներկայիս «տեղեկատվական իրողությունների» էվոլյուցիան (Տեսանյութ)

  • 10-06-2015 12:38:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը և Եվրասիական փորձագիտական ակումբը մայիսի 22-ին «Նորավանքյան ընթերցումների» շրջանակում անցկացրին Կլոր սեղան երիտասարդ միջազգայնագետների, տնտեսագետների և քաղաքագետների համար «Հայաստանը, Եվրասիական ինտեգրումը և գլոբալ մարտահրավերները» թեմայով։
 
Զեկույցով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը, ով դասախոսություն կարդաց «Տեղեկատվական գործողություններ. պատմություն և արդիականություն» թեմայով։
 
Բանախոսը նշեց, որ տեղեկատվական պատերազմներն ու գործուղությունները և դրանց նշանակությունը ժամանակակից քաղաքականությունում այսօր լայն քննարկումների տեղիք են տալիս։ Պատմական էքսկուրս կատարելով Հին Հունաստան՝ Գ.Հարությունյանը ներկայացրեց ներկայիս «տեղեկատվական իրողությունների» էվոլյուցիան։
 
Դասախոսությունն ամբողջությամբ (ռուսերեն լեզվով) դիտեք ստորև։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն