Ֆրիտյոֆ Նանսենի «Խաբված ժողովուրդ» գրքի քննարկումը՝ համանուն թանգարանում


Ֆրիտյոֆ Նանսենի «Խաբված ժողովուրդ» գրքի քննարկումը՝ համանուն թանգարանում

  • 10-06-2015 17:41:25   | Հայաստան  |  Մշակույթ
 
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում`  Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Նանսենի թանգարանում,  տեղի է ունեցել Ֆրիտյոֆ Նանսենի հեղինակած «Խաբված ժողովուրդ» գրքի քննարկումը: Գիրքը նվիրված է  հայոց պատմությանը, մշակույթին, ճարտարապետությանը, ինչպես նաև անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը և 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի կրած զրկանքներին: Քննարկմանը ներկա են գտնվել Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը, գրքի հայերեն տարբերակի թարգմանիչ, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Էվելինա Մակարյանը, գրող -գեղանկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, գրող, հրապարակախոս, թարգմանիչ, նանսենյան անձնագրով փրկված ծնողների զավակ Գրիգոր Ջանիկյանը, «Ֆրիտյոֆ Նանսեն-աշխարհի խիղճը» փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր Էդուարդ Տեր-Սահակյանը, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնի սաներն ու հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի գրական ժառանգության համախոհները: Թանգարանում Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված թեմատիկ քննարկումները պարբերական բնույթ կկրեն:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play