«Ինտերը» հետաքրքրվում է Գվարդիոլայի ծառայություններով


«Ինտերը» հետաքրքրվում է Գվարդիոլայի ծառայություններով

  • 05-05-2011 15:08:36   | Հայաստան  |  Սպորտ

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, միլանյան «Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ծառայություններով: Ըստ աղբյուրի հաղորդած տեղեկության, «ներաձուրիների» նախագահ Մասիմո Մորատին արդեն այս հունիսին ցանկանում է իր թիմի ղեկին տեսնել անվանի մարզչին: «Ինտերի» սեփականատերերից Լուիս Սուարեսը հանդիսանում է Գվարդիոլայի մոտ ընկերներից մեկը, եւ դա կարող է ավելի մոտեցնել կատալոնացու տեղափոխությունը միլանյան ակումբ: Իր հերթին Սուարեսը հայտարարել է, որ եթե կապտա-նռնագույնների մարզիչն առաջարկություն ստանա Մորատիից՝ ապա ոչ մի դեպքում այն չի մերժի
Նոյյան տապան  -   Սպորտ