Հուլիսի 13-ից 17-ը «Հայաստան» կինոթատրոնն իր հյուրընկալ դռներն է բացում «Ոսկե Ծիրան» XII միջազգային կինոպառատոնի հյուրերի և մասնակիցների առջև


Հուլիսի 13-ից 17-ը «Հայաստան» կինոթատրոնն իր հյուրընկալ դռներն է բացում «Ոսկե Ծիրան» XII միջազգային կինոպառատոնի հյուրերի և մասնակիցների առջև

  • 02-07-2015 19:05:40   |   |  Մշակույթ
Սիրելի՜ երևանցիներ
 
Հուլիսի 13-ից 17-ը «Հայաստան» կինոթատրոնն իր հյուրընկալ դռներն է բացում «Ոսկե Ծիրան» XII միջազգային կինոպառատոնի հյուրերի և մասնակիցների առջև:
 
Փառատոնի շրջանակներում հանդիսատեսի ուշադրությանը կներկաըացվի 2 ծրագիր՝ «Հայկական համայնապատկեր» (18 ֆիլմ) և «Երևանյան պրեմիերաներ» (14 ֆիլմ):
 
Երևանցիների համար կինոյի այս տոնական օրերին «Հայաստան» կինոթատրոնը կցուցադրի «Ոսկե Ծիրան» XII միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմերը:
 
 
 
Հարգելի՜ հանդիսատես
 
Հուլիսի 13-ին ժամը 17։00- ին «Հայաստան» կինոթատրոնում տեղի կունենա «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի և «Հայկական համայնապատկեր» ծրագրի բացումը՝ Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ցուցադրումով: Հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության այս տրագիկոմեդիան փոքր մարդու մեծ ողբերգության մասին մի պատմություն է: Ֆիլմի սցենարը մասնակցել է հանրահայտ Մոնպելեյի փառատոնին և հաղթող ճանաչվել որպես լավագույն սցենար: Մինչև ֆիլմի ցուցադրությունը հանդիսատեսը հնարավորություն կունենա հանդիպել  ռեժիսորի, ստեղծագործական խմբի և հայտնի կինոգործիչների հետ:
 
Հուլիսի 14-ին ժամը 19։00- ին «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի բացումը կազդարարվի Ռոման Պոլանսկու «Թեսը» սկանդալային ֆիլմով: Մեզ կայցելեն ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր,  «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը և ֆիլմի գլխավոր դերակատար, հայտնի դերասանուհի, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր, «Deutscher Filmpreis» մրցանակի կրկնակի դափնեկիր Նաստասիա Կինսկին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play