Պայթյուն Մարալիկի գազալցակայանում. Կան տուժածներ (Տեսանյութ)


Պայթյուն Մարալիկի գազալցակայանում. Կան տուժածներ (Տեսանյութ)

  • 03-07-2015 17:16:46   | Շիրակի մարզ  |  Մամլո հաղորդագրություն


11657326_876761449065767_1495328752_n

Մարալիկի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել են գազալցակայանի երկու աշխատակիցներ՝ Արշակ Մանուկյան՝ ծնված 1948թ., եւ Բաբկեն Մակարյան՝ ծնված 1963թ.: Վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:

Նախնական տեղեկությունների համաձայն, գազալցակայանի աշխատակիցները տուժել են ներսում աշխատանքներ կատարելիս: Ըստ երեւույթին տեխնիկական որոշ խնդիրներ են եղել, ինչը հանգեցրել է պայթյունի:

Գյումրիի բժշկական կենտրոնից փոխանցեցին, որ Բաբկեն Մակարյանին կտեղափոխեն Երեւան, մյուս տուժածի վիճակը նորմալ է:

«Ժամը 14:10 րոպեի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն Մարալիկի շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել են երկու հիվանդ: Գազալցակայանում աշխատանքի ժամանակ տեղի է  ունեցել պայթյուն: Մեկի մոտ ախտորոշվել է թոքի սալջարդ, կրծքավանդակի աջ կեսը կազմող փակ կողերի կոտրվածք, մյուս հիվանդի մոտ՝ աջ սրունքի փափուկ հյուսվածքի սալջարդ: Կենսական կարեւոր օրգանների հետ կապված հիվանդը խնդիրներ չունի»,- ԳԱԼԱ-ին տեղեկացրեց  անեսթեզիոլոգ Աշոտ Քաբաբյանը:

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն