Պատրիկ Շենեին գրավել էր Խաչիկ գյուղի բնակիչների պարզությունը (Տեսանյութ)


Պատրիկ Շենեին գրավել էր Խաչիկ գյուղի բնակիչների պարզությունը (Տեսանյութ)

  • 13-07-2015 21:36:47   | Հայաստան  |  Մշակույթ



«Ոսկե ծիրան» միջազգային 12-­րդ կինոփառատոնի պատվավոր հյուր Ֆրանսիացի դերասան Պատրիկ Շենեն հուլիսի 13­-ին  լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար մեծ ուրախություն եւ պատիվ է նկարահանվելՍերժ Ավետիքյանի ֆիլմում:  
 
«Ես նկարահանվել եմ ավելի քան 75 ֆիլմերում, բայց հայաստանյան այս փորձը շատ թանկ էր, հետաքրքիր: Նկարահանման պահին չես կարող հասկանալ, թե ինչպիսին կլինի ֆիլմի վերջը: Ես ծնվել, աշխատել եմ Փարիզում, և հիմա հայտնվում եմ աշխարհի ամենախուլ անկյուններից  մեկում` Խաչիկ գյուղում, հանդիպում եմ մարդկանց, որոնք բաց են, զվարճալի: Ինձ համար իսկապես մեծ հաճույք էր այդ մարդկանց հետ շփվելը»,­-նշեց Պատրիկ Շենեն:
 
Ասուլիսի  հաջորդ բանախոս, ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանն էլ տեղեկացրեց, որ Խաչիկ գյուղում (Վայոց ձոր) ավարտվել են իր նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները:
Ֆրանսահայ ռեժիսորը տեղեկացրեց, որ Ֆրեդերիկ Նիդերմայերը հանդիսանում է ֆրանսիական կողմից իր ֆիլմի գլխավոր պրոդյուսերը:Իսկ Հայաստանում ֆիլմի համապրոդյուսերն են Միքայել Դովլաթյանն ու Արմեն Համբարձումյանը:Ս. Ավետիքյանի խոսքերով, շնորհիվ  Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ մշակույթի նախարարության, իրենք կարողացան իրականացնել  իր ֆիլմի արտադրությունը: 
 
<Բարեբախտաբար, ֆիլմի նկարահանման վերջին օրերը համընկան փառատոնի մեկնարկի հետ, մենք վերջացրինք նկարահանումները Խաչիկ գյուղում: Ես վերադառնում եմ Ֆրանսիա, մոնտաժային աշխատանքներն ընթացքի մեջ են»,­- ասաց Ս. Ավետիքյանը միաժամանակ նշելով,որ ֆիլմը երկլեզու է՝ հայերեն և ֆրանսերեն:Ֆիլմն ունի իր գիծը, որ պահպանվում է մինչև վերջ, և իր մեջ տարբեր շերտեր կան»,-­հավելեց Ս. Ավետիքյանը՝ նշելով, որ Պատրիկ Շենեն հաճույքով է նկարահանվել կինոնկարում: Ֆիլմի նախնական անունն է«Ինչպես ամերիկյան մի երգ»:
 
Մերի Հունանյան «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play