ՀՀ մշակույթի նախարարը հանդիպել է Սիրիայի մշակույթի նախարարի հետ


ՀՀ մշակույթի նախարարը հանդիպել է Սիրիայի մշակույթի նախարարի հետ

  • 14-07-2015 17:06:35   | Հայաստան  |  Մշակույթ
Հուլիսի 14-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարար Իսսամ Խալիլի հետ:
ՀՀ մշակույթի նախարարը ողջունել է Սիրիայի նա¬խարար Իսսամ Խալիլին եւ կարևորել է նրա «Մտքի ավերածություն» խորագրով զեկույցը Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հո¬գևոր հա¬ղոր¬դա¬կցման գոր¬ծոն կլոր սեղանի շրջանակում:
Հասմիկ Պողոսյանն առաջարկել է համագործակցության ընդլայնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների շրջանակում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը մտահոգված է Սիրիայում Իսլամական պետության կողմից մշակութային ժառանգությունը ոչնչացնելու խնդրով և շեշտել, որ  ժամանակին չձեռնարկված քայլերը վատ նախադեպ են հանդիսանում նման վայրագությունների համար: Միևնույն ժամանակ վստահեցրել է, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության իրավունքի փոխանցման արգելումն ու կանխումն ապահովելու նպատակով: 
Սիրիայի մշակույթի նախարարը մտահոգություն է հայտնել  զինված հակամարտության պատճառով  պատմամշակութային հուշարձանների ոչնչացման առնչությամբ։ 
ՀՀ մշակույթի նախարարը կիսել է արաբ գործընկերոջ մտահոգությունը և հավելել, որ պետք է միավորել ուժերը՝ մշակութային վանդալիզմը կանխելու համար։ Հասմիկ Պողոսյանն արաբ գործընկերոջն առաջարկել է երկու երկրներում հայկական և սիրիական մշակույթի օրեր անցկացնել։ Նա շեշտել է, որ ուրախ կլինի, եթե  արաբ գրողները մասնակցեն  2015թ. սեպտեմբերին Հայաստանում կայանալիք «Գրական տապան» միջազգային ծրագրին։ 
ՀՀ մշակույթի նախարարը շնորհակալություն է հայտնել Սիրիայի արաբական Հանրապետության կառավարու¬թյանը և մասնավորապես մշակույթի նախարար Իսսամ Խալիլին` Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումների կազմակերպմանն աջակցելու համար՝ ընդգծելով Սիրիայի Ժողովրդական Ժողովի՝ մարտի 17-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ հրավիրելու փաստը: Նշելով, որ հայ-սիրիական պատմամշակութային հարաբերություններն իրենց արմատներով դարերի խորքն են գնում, Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ մասնավորապես Հայոց ցեղասպանության ժամանակ արաբ ժողովուրդն անգնահատելի օգնություն է ցուցաբերել բռնի տեղահանված հայ գաղթականներին:
Անդրադարձ է կատարվել Սիրիայի ներքաղաքական ճգնաժամի  հետևանքով 2012թ. Հայաստան ներգաղթած մոտ տասներեք հազար սիրահայերի խնդիրներին:  
Հասմիկ Պողսյանը Սիրիայի գործընկերոջը նաև տեղեկացրել է, որ Երևանի պետական համալսարանում 1968թ. գործում է արևելագիտության ֆակուլտետը, որի կազմում է արաբագիտության ամբիոնը: 
Հանդիպման ավարտին ՀՀ մշակույթի նախարարն արաբ գործընկերոջը նվիրել է Արևմտյան Հայաստանում ոչնչացված հուշարձանների մասին ժողովածու և հայկական ժայռապատկերների հազարամյա պատմությունը խորհրդանող հուշանվեր։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play