Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալով պարգեւատրվեցին «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրն ու բարեկամները.տեսանյութեր


Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալով պարգեւատրվեցին «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրն ու բարեկամները.տեսանյութեր

  • 15-07-2015 20:27:57   | Հայաստան  |  Մշակույթ




«Ոսկե ծիրան» 12­-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում փառատոնի կազմակերպիչները, հյուրերը հուլիսի 15-­ին այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, որտեղ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը անցկացրեց պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Հ. Դեմոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թանգարանը թողարկում է «Երախտագիտություն» խորագրով ոսկե մեդալների շարքը, որոնք նվիրված են տարբեր երախտավորների: «Սա հուշանվեր­մեդալ է, որը թանգարանի կողմից մենք հանձնում ենք  մեր այցելուներին, աջակիցներին և բարեկամներին: Իսկ այս մեկն Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ է կոչվում»,­ ասաց Հայկ Դեմոյանը: Տեղեկացնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան­ ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալներով պարգևատրեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին, «ՎիվաՍել­ՄՏՍ»­ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնին, բարերարներ՝ Պավել Մարգարյանին և Խաչիկ Մանուկյանին, թուրք մտավորական, գործարար Օսման Կավալային:

Լրագրողների հետ զրույցում «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ նման մրցանակները հանձնվում են այն մարդկանց, որոնք օգնել են կազմակերպել Հայոց ցեղասպանության 100-­րդ տարելիցին նվիրված «Այլևս երբեք» ծրագիրը, որի շրջանակում տարբեր երկրներում ներկայացվել են ցեղասպանության մասին ֆիլմեր: «Մարդիկ և՛ ֆինանսապես, և՛բարոյապես օգնել են մեզ ծրագիրն իրագործելու համար: Եղեռնի մասին ֆիլմերը շատ ավելի հասկանալի են, քան խոսքը: Այս տարի մենք լավ գործ արեցինք, աշխարհի տասնյակ երկրներում ցուցադրեցինք Եղեռնի մասին ֆիլմեր, մարդիկ հասկացան, թե ինչ ցավ ունի հայ ժողովուրդը: Շնորհակալություն նրանց, ովքեր մեզ օգնեցին»,-­նշեց Հարություն Խաչատրյանը:

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play