Հայտնի են 12-րդ «Ոսկե Ծիրան»-ի մրցանակակիրները


Հայտնի են 12-րդ «Ոսկե Ծիրան»-ի մրցանակակիրները

  • 20-07-2015 16:35:49   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: «Ոսկե ծիրանին» (1-ին մրցանակ) արժանացավ «Օձի գրկում» ֆիլմը, ռեժ.՝ Սիռո Գեռա (Կոլումբիա): 
 
(Մրցանակակիրների ամբողջական ցուցակը` http://www.gaiff.am/hy/1437295179)
 
«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի պահպանել էր հիմնական մրցութային անվանակարգերը: Ժյուրիների կազմերը գլխավորել էին՝
 
Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Ռոբեր Կետիկյան (Ֆրանսիա) 
Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Մարեկ Հովորկան (Չեխիա)
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ Հովիկ Հաբեշյան (Լիբանան) 
Հայկական համայնապատկեր ազգային մցույթ՝ Ալեքսանդր Գրոզև (Բուլղարիա) 
 
Փառատոնն այս տարի ստացել էր շուրջ 1600 հայտ՝ 105 երկրից, ինչը վկայում է փառատոնի նկատմամբ աճող հետաքրքրության և ներկայացվող ֆիլմերի աշխարհագրության ընդլայնման մասին (2014թ.-ին` 1500 հայտ շուրջ 95 երկրից): 
 
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ