Դժգոհ ֆրանսիացի ֆերմերները արգելափակել են Ֆրանսիայի հայտնի տեսարժան վայրերի ճանապարհները


Դժգոհ ֆրանսիացի ֆերմերները արգելափակել են Ֆրանսիայի հայտնի տեսարժան վայրերի ճանապարհները

  • 21-07-2015 19:27:41   | Ֆրանսիա  |  Հասարակություն



Ֆրանսիացի ֆերմերները շարունակում են արգելափակել ճանապարհները, այդ թվում նաև Ֆրանսիայի հայտնի տեսարժան վայրերից մեկի` Մոն-Սեն-Միշել ամրոցի մուտքը: Այս մասին տեղեկացնում է ru.euronews.com կայքը: Ֆերմերներն առաջին տարին չէ որ պահանջում են վերանայել գյուղատնտեսական ապրանքների վաճառքի գները: 
 
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ երկրի կառավարությունը մտադիր է ներկայացնել արտակարգ միջոցառումների փաթեթ, որը կօգնի միս ու կաթ արտադրողներին:
«Սա իրական հուսահատության հառաչանք է: Ֆերմերներն այսօր ոչ մի լումա չեն աշխատում: Մենք ստիպված են փոխառություն վերցնել, որպեսզի կարողանանք կերակրել մեր ընտանիքներին»,- հայտարարել է Լա-Մանշ գյուղատնտեսական ասոցիացիայի ղեկավար Յանիկ Բոդենը: 
Ֆրանսիական գյուղատնտեսական սեկտորը նման ծանր իրավիճակում է հայտնվել Ռուսասատանի նկատմամբ կիրառված առևտրային սանկցիաների հետևանքով:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն