ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ


ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ

  • 29-07-2015 17:47:15   |   |  Քաղաքական

Հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին և ԿԽՄԿ տարածաշրջանային փորձագետներ Մարիա Միկելիդեին ու Զուրաբ Բուրդուլիին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներակայացնող մի շարք խնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև անհայտ կորածների ճակատագրի բացահայտմանն առնչվող հարցերին։ Ընդգծվել է, որ խնդիրը կրում է բացառապես հումանիտար բնույթ, և անհրաժեշտ է բացառել այն քաղաքական շահարկումների առարկա դարձնելու ցանկացած փորձ։
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական