Գրաֆիտիի փառատոն Ջավախքում. Ընդունվում են հայտեր


Գրաֆիտիի փառատոն Ջավախքում. Ընդունվում են հայտեր

  • 14-08-2015 16:31:04   | Վրաստան  |  Մշակույթ

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Արմսվիսբանկ» (հայ-շվեյցարական բանկ) ՓԲԸ-ի համատեղ ֆինանսավորմամբ ս/թ օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 10-ը իրականացնում է «Հանուն խաղաղ հարևանության» գրաֆիտիի փառատոն ծրագիրը:
 
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև փորձի փոխանակմանը, Ջավախքի հոգևոր-մշակութային կյանքի, ինչպես նաև հայ-վրացական երիտասարդական համագործակցության բարելավմանը:
 
Ծրագրի շրջանակներում Հայաստանից ու Վրաստանից ընտրված շուրջ 20 մասնագետները օգոստոսի 31-ից շուրջ 10 օր կլինեն Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքներում, կմասնակցեն 1-օրյա դասընթացի, կմշակեն թեմատիկ էսքիզներ և դրանց համապատասխան երկու քաղաքների շենք-շինությունների վրա կպատկերեն անվանի գրողների, արվեստագետների դիմապատկերներ, խաղաղության և բարեկամության խորհրդանիշ հանդիսացող այլ պատկերներ, իսկ ծրագրի ավարտին նրանց մասնակցությամբ տեղի կունենա ամփոփիչ սեմինար: Ընտրված մասնակիցներին կմիանան շուրջ 100 երիտասարդներ տեղի երիտասարդական կրթամշակութային կենտրոններից, գեղարվեստի և հանրակրթական դպրոցներից:
 
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ընդունում է հայտեր (հայտի ձևը կցվում է) երիտասարդ գրաֆիտիստներից, նկարիչներից և գեղարվեստի ոլորտում մասնագիտացված այլ անձանցից:
 
Ծրագրի գործընկերներն են ՀԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջանորդական Փոխանորդությունը, Ախալքալաքի «Բաց սահմաններ» հասարակական կազմակերպությունը, Ախալքալաք և Նինոծմինդա քաղաքների երիտասարդական կենտրոնները,  Նինոծմինդա քաղաքի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնը, «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» ՈւՀԿ-ն:
 
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև ս/թ օգոստոսի 24-ն է:
«Ջավախքին աջակցություն»հիմնադրամի գործադիր վարչություն
-- 
«Ջավախքին Աջակցություն» Հիմնադրամ
Հեռ.`  (+37410)  52 20 26, 52 20 28
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play