«Վերածնունդ» ճամբարը համալրելու է 60 երեխաների՝ Հայաստանից, Ռուսաստանից եւ Ղազախստանից


«Վերածնունդ» ճամբարը համալրելու է 60 երեխաների՝ Հայաստանից, Ռուսաստանից եւ Ղազախստանից

  • 18-08-2015 15:12:27   | Հայաստան  |  Մշակույթ

2015թ. ապրիլի 10-23-ը Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում կայացավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային VII մրցույթ-փառատոնը ՝նվիրված Հայոց մեծ եղեռնի 100 ամյա տարելիցին եւ Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70 ամյակին:Փառատոնի կազմակերպիչներն են` Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (նախագահ` Գաբրիել Ջամբարջի, հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լեւոն Սարգսյան), Երեւանի Պետական Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը:
 
Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մրցույթները 14 երաժշտական անվակարգերում եւ 5 տարիքային խմբերով անցկացվեցին 2015թ-ի ապրիլին:VII մրցույթ-փառատոնին մասնակցեցին 36 երկրներից շուրջ 3000 երաժիշտ-կատարողներ: Մասնագիտական հանձնաժողովների (ժյուրիների) կազմում ընդգրկված էին 85 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 20 երկրներից:
 
Իրենց անվանակարգերում 11 բացարձակ հաղթողների շնորհվեց Մեծ մրցանակ: 566 մասնակիցներ արժանացան I,II,III կարգի դափնեկրի կոչման:333 մասնակիցների շնորհվեցին տարբեր խրախուսական մրցանակներ եւ դիպլոմներ:
 
Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնը շարունակվում է
 
Փառատոնի շրջանակներում մինչեւ տարեվերջ նախատեսվում են համերգային շրջագայություններ արտերկրում ,վարպետության դասեր անվանի երաժիշտների կողմից ,«Վերածնունդ»միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողների համերգները աշխարհի տարբեր բեմերում:
 
2015թ-ի մայիսի 19-23-ը տեղի ունեցավ «Վերածնունդ»միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողների համերգային շրջագայությունը Ռուսաստանի Դաշնության հերոս քաղաք Մոսկվայում եւ մարտական փառքի քաղաք Տվերում,որոնց ժամանակ հայ պատանի երաժիշտները իրենց ռուս հասակակիցների հետ հանդես եկան Հայոց ցեղասպանության 100ամյա տարելիցին նվիրված համերգներով:Կայացավ նաեւ ջերմ եւ սրտառուչ հանդիպումներ տեղի հայկական համայնքների հետ:
 
Մինչեւ տարեվերջ նմանօրինակ համերգային շրջագայություններ են տեղի ունենալու Ավստրիա(սեպտեմբեր),Իտալիա(հոկտեմբեր),ԱՄՆ(դեկտեմբեր):
 
Օգոստոս ամսին «Վերածնունդ»միջազգային մրցույթ-փառատոնի կազմկոմիտեն կազմակերպել է մրցանակակիրների միջազգային ստեղծագործական ճամբար ,որին կմասնակցեն շուրջ 60 երեխաներ Հայաստանից,Ռուսաստանից եւ Ղազախստանից:
 
Ստեղծագործական ճամբարը կգործի ՇՄ Թորոսի «Մանուշակ»ճամբարի բազայի վրա,որտեղ ստեղծագործող երեխաների համար ստեղծված են հանգստի եւ ստեղծագործելու բոլոր պայմանները:
 
Այսօր մեկնարկում է ճամբարի առաջին հերթը,որին կմասնակցեն «Վերածնունդ»միջազգային մրցույթ-փառատոնի 20 մրցանակակիրներ:Հանգստի 10 օրերը հագեցած կլինեն ակտիվ խաղերով,ՇՄ-ու արշավներով,էքսկուրսիաներով:ԵՊԿ-ի Գյումրու մասնաճյուղի առաջատար դասախոսների կողմից կանցկացվեն վարպետության դասեր եւ սեմինարներ:
 
Ճամբարում երեխաները կպատրաստվեն նաեւ իրենց առաջիկա համերգային շրջագայություններին:
 
Նշված միջոցառումները տեղի են ունենում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play